Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն



Համաձայնագիր ինտերնետ-ԶԼՄ-ների համար



1. Ընդհանուր դրույթներ

Սույն համաձայնագիրը (այսուհետ՝ «Համաձայնագիր»), որը տեղադրված է http://mediagid.am/am/new_source ինտերնետային հասցեում, ներկայացնում է MediaGid.am սերվիսներն օգտագործող կայքի (այսուհետ՝ «Մասնակից») պարտավորություններն ու իրավունքները և գործում է սերվիսների օգտագործման ողջ ընթացքում:

MediaGid.am-ն իրեն է վերապահում Համաձայնագրի բովանդակությունը մասամբ կամ ամբողջովին փոխելու իրավունքը՝ առանց համակարգի մասնակիցներին նախապես ծանուցելու: MediaGid.am-ն անվճար սերվիսներ է տրամադրում միայն սույն Համաձայնագրի պայմանների հիման վրա:

2. Սերվիսներ

MediaGid.am-ը որևէ պատասխանատվություն չի կրում համակարգի սերվիսներից և ծառայություններից օգտվելու արդյունքում առաջացած ուղղակի, անուղղակի կամ այլ վնասի համար:

2.1. Մասնակցի լուրերի հեռարձակում

Մասնակցի բոլոր լրատվական հաղորդագրությունները, որոնք հեռարձակվում են RSS-հոսքի միջոցով, որի հասցեն և/կամ հասցեները գրանցման ժամանակ նշվում են Մասնակցի կողմից, ամբողջ ծավալով հայտնվում են MediaGid.am.-ի տվյալների բազայում: MediaGid.am կայքում ցուցադրվում է միայն նյութի անվանումը, նկարագրությունն ու ամրակցված լուսանկարը: Յուրաքանչյուր լուրի վերնագիրը տանում է դեպի MediaGid.am-ի առանձին բաժնի էջ, որտեղ ցուցադրվում է լուրի մասին տեղեկատվությունն ու նշվում է լուրի ելակետային տեքստի հղումը, որը տանում է դեպի Մասնակցի կայքի համապատասխան էջ:

2.2. Պահանջներ նյութերի նկատմամբ

Մասնակցի կողմից RSS-հոսքի միջոցով հեռարձակվող նյութերը չպետք է պարունակեն պոռնկագրական կամ ակնհայտ սուտ կամ այլ տեղեկատվություն, որը հակասում է գործող օրենսդրությանը: RSS-հոսքում հայտնված լուրի վերնագրի հղումը պարտադիր պետք է տանի լուրի ամբողջական տեքստին, որի բովանդակությունը պետք է համապատասխանի վերնագրին: RSS-հոսքը պետք է պարտադիր կերպով համապատասխանի http://mediagid.am/am/pages/rss_requirements հասցեում ներկայացված պահանջներին:

2.3. Պահանջներ Մասնակցի կայքի նկատմամբ

Մասնակցի կայքում չպետք է լինեն գործող օրենսդրությանը հակասող նյութեր:

2.4. Նյութերի հեռացումը MediaGid.am-ի տվյալների բազայից

MediaGid.am-ն իրեն է վերապահում նյութերի (վերնագրերի, նկարագրությունների և ամրակցված լուսանկարների) միակողմանի կերպով հեռացման իրավունքը՝ առանց հրապարակումների հեղինակի (իրավատիրոջ) հետ համաձայնեցման: Նյութերի հեռացումը հնարավոր է նաև հրապարակումների հեղինակի (իրավատիրոջ) գրավոր դիմումի հիման վրա:

3. Իրավունքներ և պարտավորություններ

3.1. Մասնակիցը MediaGid.am-ի սերվիսներից օգտվելու ողջ ընթացքում պարտավոր է ամբողջովին պահպանել սույն Համաձայնագրի պահանջները: Մասնակցի կողմից սույն Համաձայնագրի մեկ կամ մի քանի կետերի չկատարման դեպքում MediaGid.am-ն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել կամ հեռացնել Մասնակցի հաշվառման գրանցման գործողությունը:

3.2. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած պահի MediaGid.am-ից հեռացնել իր կայքի RSS-հոսքերը՝ պաշտոնական դիմում ներկայացնելով MediaGid.am-ի ղեկավարությանը: Միաժամանակ Մասնակցի կուտակած վիճակագրական ու լրատվական նյութերը կմնան MediaGid.am-ի տվյալների բազայում:

4. Երաշխիքներ

MediaGid.am-ը երաշխավորում է իր սերվիսների առավելագույն աշխատունակությունն ու մատչելիությունը, սակայն պատասխանատվություն չի կրում աշխատանքի ընթացքում առաջացած խափանումների, անհաղթահարելի ուժի և/կամ երրորդ անձանց գործողությունների պատճառով առաջացած սարքավորումների, ծրագրային կամ այլ խափանումների հետևանքով մասնակցի տվյալների մասնակի կամ ամբողջական կորստի համար:

Համաձայն եմ պայմանների հետ



Քաղաքականություն

Տնտեսություն

Լեռնային Ղարաբաղ

Հասարակություն

Սպորտ

Դեպքեր և կրիմինալ

Մշակույթ և շոու-բիզնես

Ավտո-մոտո

Պաշտպանություն

Տեխնոլոգիաներ և կապ

Առողջապահություն

Կրթություն և գիտություն

ԱՊՀ նորություններ

Համաշխարհային նորություններ