Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

1000-ական դրամները կփոխանցվեն հատուկ հաշվեհամարներին. ԿԲ

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված դրոշմանիշային վճարների հավաքագրման նպատակով Կենտրոնական գանձապետարանում բացվել է 900005001186 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարը: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այսուհետ բոլոր գործատուները և դրոշմանիշային վճար ինքնուրույն կատարող անձինք 1000-ական դրամները պետք է փոխանցեն վերոնշյալ հաշվեհամարին: Վճարումների մասին հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել սպասարկող բանկերին, որոնց Կենտրոնական Բանկը 27.01.2017 թ. շրջաբերական նամակով  ծանուցել է Ֆինանսների նախարարության կողմից բացված հաշվեհամարի վերաբերյալ: Աղբյուրի փոխանցմամբ՝ շուտով պատրաստ կլինի նաև Զինվորների Ապահովագրության Հիմնադրամի կայքը, որի միջոցով հնարավոր կլինի կատարել նվիրաբերություն, ծանոթանալ Հիմնադրամի գործունեությանը, տեղեկանալ ինչպես պարտադիր վճարումներ, այնպես էլ նվիրաբերություններ կատարելու կարգի մասին, տեսնել Հիմնադրամի կողմից հավաքագրված ընհանուր գումարը, զինվորներին տրամադրված հատուցումները, ինչպես նաև հավաստիանալ, որ Հիմնադրամին փոխանցվել է դրոշմանիշային վճարը՝ մուտքագրելով համապատասխան ՀԾՀ-ն կամ կազմակերպության ՀՎՀՀ-ն:

Հայաստանի հանրային ռադիո