Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

2017- ին՝ ընտրություններից առաջ, սպասվում են կուսակցությունների խոշորացում

Քաղաքականությունն այս տարի Հայաստանում շատ ավելի շատ է լինելու, քան՝ նախորդ տարիներին: Այս տարվա խորհրդարանական ընտրությունները յուրահատուկ են մի քանի նպատակով, հետեւաբար քաղաքական ուժերը առանձնակի պատասխանատվությամբ են պատրաստվելու առաջիկա ընտրություններին: Որեւէ կասկած չկա, որ այս ամենը բերելու է քաղաքական դաշտի վերաձեւակերպումների՝ նոր դաշինքներով, կուսակցություններով եւ անհատ <<խաղացողներով>>:   Այս պահի դրությամբ դեռ վերջնական հստակեցում չկա, թե ովքեր են քաղաքական դաշտում զբաղեցնելու առանցքային <<խաղացողների>> տեղերը: Քաղաքական վերաբաշխումները սկսվել էին դեռեւս 2016-ի վերջում: Գործընթացը սակայն դեռ չի ավարտվել: Հստակորեն կարելի է ասել մի բան՝ խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի կունենա կուսակցությունների խոշորացում եւ նոր դաշինքների ստեղծում: Հանրապետականը մշտապես հավատացած է, որ ընտրողների առավելագույն ձայները կրկին կհավաքի խորհրդարանական ընտրություններում: Քանի որ անցնում ենք նոր կառավարման՝ հավաստիացնում են՝ պատրաստ են նոր կոալիցիաների, երբեք չեն խուսափել քաղաքական խորհրդակցություններից: <<Միահեծան կառավարումն ամենասխալ բանն է>>,- ասում է հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ի դեպ, գործող խորհրդարանում հանրապետականների ցուցակով պատգամավոր էին դարձել մի շարք կուսակցությունների ղեկավարներ: Արդյո՞ք հնարավոր է, որ այդ կուսակցությունները միաձուլվեն հանրապետականին. այս հարցով խորհրդակցություններ դեռեւս չեն կազմակերպվել՝ վստահեցնում է Վահրամ Բաղդասարյանը: Փոխարենը ակտիվ քննարկումների մեջ է <<Ազգային վերածննդի>> վերածված «Օրինաց երկիրը»: Այստեղ որոշել են դաշինքով չգնալ ընտրությունների, նախընտրում են կուսակցությունների խոշորացումը: Այս դեպքում առանցքը համարում են կոնկրետ «Ազգային վերածնունդը»: Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի ներկայացմամբ՝ մանր-մունր եւ անհայտ ուժերը չէ, որ հետաքրքրվում են միավորմամբ: Կուսակցությունների խոշորացմանը, միավորումներին եւ միաձուլումներին սկզբունքորեն դեմ չեն նաեւ ՀԱԿ-ում: Այստեղ պարզապես խնդիր է առանցքը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի համոզմամբ՝ իրենց ունեցածից բացի որեւէ մեկն իրենց ավելի լավ առաջարկ չի անի: Ի դեպ, բացի կուսակցությունների խոշորացումից նախընտրական շրջանում քաղաքական դաշտը <<հարստացնելու>> են նաեւ, այսպես ասենք, <<մոռացված>> անհատները: Այս տարի ակտիվ քաղաքականության մեջ կտեսնենք Վիկտոր Դալլաքյանին, Սեյրան Օհանյանին եւ Գագիկ Ծառուկյանին: Առաջին երկուսն իրար հետ, վերջինն էլ առանձին, հավանաբար, նոր դաշինքներ ստեղծելու հավակնություններ ունեն: Ցանկը հնարավոր է նաեւ համալրվի: Համենայնդեպս՝ հստակեցումների համար արդեն շատ քիչ ժամանակ է մնացել:

Հայաստանի հանրային ռադիո