Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

4 շարժական կինոթատրոն՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ին

Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ին անհատույց կտրամադրի 4 շարժական կինոթատրոն: Կինոթատրոնները կընդգրկվեն Հայաստանի մարզերում և Արցախում ամբողջ տարվա ընթացքում անցկացվող՝ «Մշակութային կանգառ» ծրագրում։ Հուշագիրն այսօր ստորագրեցին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլունը: 426 մշակութային կանգառ՝ Հայաստանի մարզերում ու Արցախում. մշակույթի նախարարաության նախաձեռնությանը հետագայում ավելացավ նաև 200 կինոցուցադրությունների գաղափարը, որովհետև, ինչպես նախարար Արմեն Ամիրյանն է ասում.«Մարզում ապրող մեր հայրենակիցը պետք է հնարավորություն ունենա դիտելու այն ֆիլմերը, որոնք դիտում են մայրաքաղաքում»: Ցանկությունն իրականություն է դառնում շնորհիվ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ու  Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլունի այսօր ստորագրած համաձայնագրի, ըստ որի՝ Չինաստանի դեսպանատունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ին  անհատույց կտրամադրի 4 շարժական կինոթատրոն: «Շարժական կինոթատրոնն իրենից ներկայացնում է հսկայական էկրան, ժամանակակից, բարձրորակ կինոպրոեկտոր, ձայնային հրաշալի համակարգ, որը ցանկացած բացօթյա հարթակում կարող է ապահովել ֆիլմերի որակյալ ցուցադրում: Ըստ համաձայնագրի նախատեսվում է  նաև չինական ֆիլմերի ցուցադրություններ»: «Ուրախ ենք, որ հրաշալի նախաձեռնության մասնակիցն ենք դառնում, Երջանիկ ենք, որ մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանում մեր հարաբերությունները լուրջ զարգացում են ապրում հատկապես մշակույթի  ոլորտում»,-ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլուն: Արմեն Ամիրյանը նշեց, որ վերջին չորս ամիսների ընթացքում Չինաստանի դեսպանատան հետ սա երկրորդ կարևոր համագործակցությունն է: «Դեռ 2016-ի դեկտեմբերին ստորագրված  համաձայնագրով  ու Չինաստանի դեսպանատան տրամադրած 25 հազար դոլարով  հանրապետության թանգարաններում շուտով  կգործեն աուդիո վիզուալ գիդեր: Երկրորդ համաձայնագրի  արժեքը 48 հազար ԱՄՆ դոլար է: 4 շարժական կինոթատրոն,  յուրաքանչյուրը՝  12 հազար դոլար արժողությամբ»:

Հայաստանի հանրային ռադիո