Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Forbes. ամենահարուստ հայ գործարարները

Forbes ամսագրի ռուսական ծառայությունը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ 200 մարդկանց վարկանիշային աղյուսակը: Դրանում ներառված են հայկական ծագում ունեցող 8 գործարարներ: 18-րդ հորիզոնականում Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), որը «Մագնիտ» առևտրի ցանցի գործադիր տնօրենն է: Նրա կարողությունը կազմում է 6.8 միլիարդ դոլար: «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կարողությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 300 միլիոն դոլարով: Նա 3.4 միլիարդ դոլարով զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը: «Ռոսգոսստրախ» ընկերության համասեփականատեր և գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրովը՝ 2 միլիարդ դոլար կարողությամբ, 48-րդ տեղում է: Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև Ռուբեն Վարդանյանը, որը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը և ունի 950 միլիոն դոլարի կարողություն, «ՍԿԱՐԼԵՏ» ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանը (800 միլիոն դոլար), Նիկոլայ և Սերգեյ Սարգիսովները (700 միլիոն դոլար), ապա Mamba և Badoo ծանոթությունների կայքերի հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Օհանջանյան), որի կարողությունը գնահատվել է 500 միլիոն դոլար: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է «ՆՈՎԱՏԷԿ» ընկերության համահիմնադիր Լեոնիդ Միխելսոնը՝ 18.4 միլիարդ դոլար կարողությամբ:

Հայաստանի հանրային ռադիո