Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

TOP 10. Ազգային ժողովի ամենա- ները

5 քառօրյա, 5 արտահերթ նիստ, 2 արտահերթ նստաշրջան,  ընդունված 100-ից ավելի  օրինագիծ, վավերացված մի քանի տասնյակ համաձայնագիր. այսպիսին է Ազգային ժողովի նախավերջին՝ 10-րդ  նստաշրջանի թվային պատկերը: Իսկ ինչ են ասում թվերը պատգամավորների քվեարկությունների, բացակայությունների և օրենսդրական ակտիվության մասին: Այս ցուցանիշներն ամեն նստաշրջանից հետո ամփոփում ու ներկայացնում է parliamentmonitoring.am-ը:  Եվ այսպես, ովքեր են այս նստաշրջանի ամենա-ները։   ԱԺ 10 րդ նստաշրջանը չխախտեց նախորդների ընթացքում ձևավորված ավանդույթը և բացակայությունների մասով արձանագրեց նույն պատկերը. նստաշրջանի ամենաշատ բացակայած պատգամավորը կրկին ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Նա այս  անգամ ևս գրանցել է 100 տոկոսանոց արդյունք՝ 149 բացակայություն 149 քվեարկությունից: Ի տարբերություն նախորդ նստաշրջանների՝ բացակայությունների ռեկորդն այլևս միայն Ծառուկյանինը չէ: Նրա հետ նույն արդյունքը՝  149 բացակայություն 149 քվեարկությունից, գրանցել է նաև հանրապետական Աշոտ Աղաբաբյանը:  Մրցակցությունն այս անգամ թեժացրել է նաև ԲՀԿ խմբակցության անդամ, բայց «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը: Նա, ի տարբերություն առաջատարների, 149 քվեարկություններից 1-ին մասնակցել է: *** Կողմ, դեմ թե ձեռնպահ. այս ընտրությունը քննարկված մոտ 160 օրենքների դեպքում պատգամավորները կատարել են տարբեր կերպ, տարբեր հիմնավորումներով առաջնորդվելով:   Զարուհի Փոստանջյան, Նիկոլ Փաշինյան, Թևան Պողոսյան. սա նստաշրջանի ընթացքում ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորների եռյակն է:  Նրանք երեքն էլ  թեև նստաշրջանի ընթացքում ավելի շատ կողմ են քվեարկել , քան դեմ, բայց  արձանագրել են  դեմ քվեարկությունների ամենաբարձր  ցուցանիշը: 10-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել 31 օրինագծի, կողմ՝ 51-ին: Ամբողջ  գումարման ընթացքում նա դեմ է քվեարկել 402 անգամ: Դե իսկ կողմ քվեարկությունների մենաշնորհը այս գումարման խորհրդարանում հանրապետական խմբակցությանն է: Բոլոր նստաշրջանների և նաև վերջինի ընթացքում ՀՀԿ- ի քվեարկությունների ավելի քան 90 տոկոսը կողմ է: Հանրապետականները  դեմ են քվեարկում միայն ընդդիմության նախաձեռնություններին: Իսկ այդպիսիք այս նստաշրջանի ընթացքում չեն եղել: 100 տոկոսանոց կողմ ցուցանիշ արձանագրել է 4 հանրապետական՝ 149 կողմ 149 քվեարկության ժամանակ, ՀՀԿ-ում շատ են նաև այս ցուցանիշից մեկով պակաս արդյունք գրանցած պատգամավորները: Նրանցից մեկը Կարինե Աճեմյանն է: «Ես այն պատգամավորներից եմ, որ միշտ հիմնավորել եմ իմ քվեարկությունները:  Չի լինում այնպես, որ դեմ լինեմ, բայց կողմ քվեարկեմ, բոլոր օրենքները կարդում եմ, ինձ համար մութ անկյուններ չկան, նաև կարգապահ կուսակցական եմ»,- ասում է։ *** 10-րդ նստաշրջանում փոխվել է ակտիվ պատգամավորների եռյակը: Ամենաշատ հարցերը տվել ու ելույթներն ունեցել է ԲՀԿ-ական Միքայել  Մելքումյանը: Երկրորդը Խոսրով Հարությունյանն է, երրորդը Թևան Պողոսյանն է:  Նախորդ նստաշրջանում հիշեցնեմ, եռյակն ամբողջությամբ ՕԵԿ-ական էր: Հարցին, թե ինչու են  պակասեցրել ակտիվությունը, խմբակցությունում հստակ պատասխան չունեն: Մհեր Շահգելդյանն ասում է՝ անկախ արդյունքներից, ՕԵԿ-ը միշտ էլ ակտիվ է եղել: «ՕԵԿ-ը միշտ եղել է ակտիվ, առաջին իսկ օրվանից թե ընդդիմության մեջ, թե իշխանության: Աբսուրդ է ակտիվության համար քննադատության առարկա դառնալ: Սովորական խորհրդարանական ակտիվություն է»: *** ՕԵԿ 5 հոգանոց խմբակցության, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի ակտիվությունը ոչ մի կերպ չի վարակել խորհրդարանի այն հատվածին, որը չի սիրում մասնակցել օրենսդրական քննարկումներին: Լուռ պատգամավորների թիվը 5-րդ գումարման խորհրդարանում համարյա չի փոխվում: 10-րդ նստաշրջանում այն 55 է: Այդքան պատգամավոր  ամբիոնին կամ խոսափողին չի մոտեցել:  

Հայաստանի հանրային ռադիո