Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ԱԺ-ն հաստատեց 2016թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը

52 կողմ, 18 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն հաստատեց 2016թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը։ Մինչեւ քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք դեմ են բյուջեի կատարողականի հաշվետվությանը և նշել, որ ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը չքվեարկեր, քանի որ խորհրդարանական մեծամասնության ձայները բավարար չեն, որ կատարողականը հաստատվի: «Առաջարկում ենք չմասնակցել քվեարկությունը, որպեսզի դե յուրե չհաստատվի: Այս պահին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն բավարար չեն կատարողականը հաստատելու համար»,-ասել է նա: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ հարցը խմբակցությունում քննարկվել է. «Մեր մոտեցումը դեմ է, մենք մեր հիմնավորումներն արդեն իսկ ասել ենք և այս պահի դրությամբ չքվեարկելու մեջ որևիցե հիմք չենք տեսնում»: Հարցը դրվեց քվեարկման և կատարողականն ընդունվեց:  

Հայաստանի հանրային ռադիո