Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի աննախադեպ նիստը

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երեկ ստացել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  դրական եզրակացությունը և երկրորդ ընթերցմամբ կքննարկվի նոյեմբերի 14-ին մեկնարկող քառօրյայի ժամանակ:  Նիստը, որում կայացվել է այս որոշումը, հրավիրվել է երեկ ուշ երեկոյան, ժամը 21-ին: Իրադարձությունները խորհրդարանում անսպասելի ընթացք են արձանագրել։ Նախապես ժամը 18-ին հրավիրված նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով, երեք ժամ անց, այնուամենայնիվ, այն հրավիրվել է:      Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երեկ իր պրակտիկայում մինչ այժմ չգրանցած դեպք արձանագրեց. արտահերթ նիստ հրավիրեց երեկոյան ժամը 9-ին: Նիստն ուշադրության կենտրոնում էր հատկապես օրակարգային հարցերից մեկի՝ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի պատճառով: Չնայած օրենքի դեմ ուսանողների բողոքի ակցիաներին ՝ կառավարությունը, այնուամենայնիվ, որոշել է նախագիծը քննարկման ներկայացնել երկրորդ ընթերցմամբ: Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը երեկ հանձնաժողովի երեկոյան նիստի ժամանակ ասաց, որ կառավարությունն ուզում է օրենքն ընդունվի որքան հնարավոր է շուտ: «Մենք ցանկանում ենք, որ օրենքն  ուժի մեջ մտնի որքան հնարավոր է շուտ, որովհետև ինչպես պաշտպանական քաղաքականության, այնպես էլ զինծառայության   ոլորտներում շատ խնդիրներ կան, որոնք  ցանկանում ենք նորովի կարգավորել: Մշակումների փուլում են տարբեր ենթաօրենսդրական ակտեր, որոնցով փորձելու ենք նորովի կարգավորել տարիներով կուտակված խնդիրները»: Առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը էականորեն չի փոխվել։ Արտակ Զաքարյանի փոխանցմամբ՝ եղել են խմբագրական շտկումներ: Իսկ  տարկետման իրավունքի սահմանափակման դեմ արդեն մոտ 1 շաբաթ բողոքող ուսանողների առաջարկների  մասին որևէ բան պաշտպանության փոխնախարարը չասաց:Նրանք,  ի դեպ երեկ հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ, բայց ժամը 18-ին, քանի որ նիստը նախապես հրավիրված էր այդ ժամին:  Քվորում չլինելու պատճառով հայտարարված ժամին նիստը չկայացավ ու ակնկալվում էր, որ  այն կհրավիրվի արդեն երկուշաբթի: Ուսանողներն իրենց առաջարկները փոխանցեցին՝  կարծելով, որ երկուշաբթի հրավիրվելիք նիստին դրանք քննարկելու հնարավորություն կունենան: Առաջարկները փոխանցելով, ուսանողական շարժումը առաջնորդող տղաներն ասում էին, թե ինչ ակնկալիք ունենք խորհրդարանից: Գրավոր ներկայացված փաստաթղթում ուսանողները 4 առաջարկ էին ձևակերպել: Առաջինը նշել էին, որ  կարծում են, թե  լուրջ հետազոտությունների հիման վրա պետք է տրամադրվեն  սահմանափակ քանակությամբ տարկետման տեղեր։ Առաջարկել էին նաև հետաձգել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունումը և այն քննարկել «Բարձրագույն կրթության մասին»  օրենքի հետ միասին: Ի դեպ, երեկոյան նիստի  սկզբում  քննարկվեց նաև ուսանողների մասնակցության հարցը: Նիստը նախագահող Ալիկ Սարգսյանը կարծում էր, որ ուսանողների մասնակցության հնարավորություն ԱԺ կանոնակարգը չի տալիս,  «Ելք»-ից Արտակ Զեյնալյանն  օրինակներ էր հիշում, երբ նիստերին, բացի օրենքով սահմանված անձանցից,  այլ քաղաքացիներ ևս մասնակցել են: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը կքննարկվի նոյեմբերի 14-ին մեկնարկող քառօրյայի ժամանակ:

Հայաստանի հանրային ռադիո