Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ԱԱ-2018-ի ընտրական փուլ. Հայաստան-Ղազախստան՝ 2։0

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունեց Ղազախստանի ընտրանուն։ Խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով 2։0 հաշվով։ 63-րդ րոպեին Հենրիխ ՄԽիթարյանի նկատմամբ կոպիտ խաղի համար 2-րդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց Մալին: 73-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը խառնաշփոթ իրավիճակում շուտ կողմնորոշվեց՝ հաշվենկատ հարվածով գնդակն ուղարկելով դարպասը: Փոխարինման ելած Արաս Օզբիլիսը 75-րդ րոպեին աջ եզրից հետևած փոխանցումից հետո հստակ հարվածով գնդակն ուղարկեց Ղազախստանի հավաքականի դարպասը: Հայաստանի հավաքականը դաշտ էր դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով՝ Արսեն Բեգլարյան, Գաել Անդոնյան, Վարազդատ Հարոյան, Լևոն Հայրապետյան, Տարոն Ոսկանյան, Գոռ Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի, Գևորգ Ղազարյան, Կամո Հովհաննիսյան, Արթուր Սարկիսով։

Հայաստանի հանրային ռադիո