Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ադրբեջանով պետք է զբաղվեն ոչ թե միջազգային կառույցները, այլ բժշկական հաստատությունները. Դավիթ Բաբայան

Մեր հարեւանի քաղաքական շիզոֆրենիան. Արցախի երկտեղանոց քաղաքացիական օդանավն է սպառնում Ադրբեջանի ազգային անվտանգությանը։  Բաքուն դիմել է Մինսկի խմբին: Ադրբեջանով պետք է զբաղվեն ոչ թե միջազգային կառույցներն այլ բժշկական հաստատությունները։ Բաքուն անհեթեթությամբ գերազանցում է նույնսիկ ինքն իրեն։ «Ռադիոլուրը» զրուցել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ:   Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու համար Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքների իրականացումը: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, մասնավորապես հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ իրականացնելու մտադրությունը դիտարկում է որպես «սադրանք» Երևանի կողմից: Հաջիևի խոսքով՝ Հայաստանի նման քայլերը վնասում են արցախյան հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին և նպաստում են իրավիճակի սրացմանը: Հաջիևը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Բաքուն կդիմի միջազգային կառույցներին Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներն արգելելու պահանջով: Խոսքը զբոսաշրջային, ժամանցային մի ծրագրի մասին է, որն, ի դեպ, իրականացվում է արդեն մի քանի տարի. Երկտեղանող քաղաքացիական ինքնաթիռը, որը պատկանում է փոքր ավիացիային, կոմերցիոն բնույթի թռիչքներ է իրականցնում՝ ընդ որում՝ ոչ միայն զբոսաշրջային, այն օգտագործվում է նկարահանումների համար տեղի հեռուստատեսության կողմից, ինչպես նաև հարսանյաց արարողությունների ժամանակ, անհրաժեշտության դեպքում գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ են իրականցվում՝ պարարտացնելու հողատարածքներ: Ինքնթիռից, որն ի դեպ մեկն է և երկտեղանոց ցանկության դեպքում կարող են օգտվել նաև զբոսաշրջիկները՝ որոշակի գումարի դիմաց պտույտ կատարելով մայրաքաղաք Ստեփանակերտի երկնքում, զմայլվել Շուշիի տեսարաններով կամ Արցախի տեսարժան վայրերով: Այսինքն այն ինչ թռչում է դեռ ավիացիա չէ, այն, ինչ իրականացվում է՝ կանոնավոր չվերթեր չեն, և այն ինչ կարող է վտանգավոր լինել չի սպառնում ղարաբաղի հարցով բանակցային գործընթացին և չի նպաստում հակամարտության սրացմանը: Ստեփանակերտում կարծես թե իմունիտետ ունեն պաշտոնական Բաքվի անհեթեթ քայլերի նկատմամբ, և այս հայտարարությունը ևս հայտարարությունը ևս բացառություն չէ. Լսենք Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին: Ի դեպ ադրբեջանի քաղաքական շիզոֆրենիայի դրսևորման համար: Առաջիկայում կարող է լինել ևս մեկ առիթ՝ հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության օրը, և Ստեփանակերտում արդեն կանխատեսում են, թե որն է լինելու պաշտոնական Բաքվի հաջորդ քայլը: Հուսանք Արցախի մանուկների հունիսմեկյան փուչիները չեն սպառնա Ադրբեջանի ազգային անվտանգությանը:

Հայաստանի հանրային ռադիո