Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ադրբեջանը զորավարժություններով փորձում է պատասխանել Երեւանում կայացած շքերթին

Նոյեմբերի 12- 18-ը  Ադրբեջանում զորավարժություններ են նախատեսված, որի մասին Բաքուն թմբկահարում է՝ ներկայացնելով 60 հազարանոց զորակազմի մասնակցությունն այդ զորավարժություններին: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, որ ԶՈւ-ի մեծ  թվաքանակ ներկայացնելով՝ հակառակորդը ոչնչի չի կարող հասնել. հայկական կողմը պատրաստ է ցանկացած պահի հակահարված տալ ադրբեջանական ագրեսիային:   Առաջիկայում Ադրբեջանում նախատեսված զորավարժություններին մասնակցում է ադրբեջանական գրեթե ողջ բանակը: «Ռազմինֆո» լրատվական կայքի ադրբեջանական բաժնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ այդ զորավարժություններին չեն մասնակցում միայն ռազմածովային ուժերը ու թեև թվաքանակի առումով սպասվող զորավարժությունները զիջում են նախորդ տարվա ցուցանիշը,  որին մասնակցում էր 65հազար զինվորական, սակայն նախատեսվողը, ըստ նրա, ոչ թե պլանային բնույթ է կրում, ինչպես ներկայացվում է, այլ օպերատիվ մարտավարական և պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման։ «42 օր առաջ պետք է հայկական կողմը նախազգուշացվեր, դա չի արվել, ինչը նշանակում է, որ  փորձում են ճնշում գործադրել»,- ասում է։ Բաքվի կողմից նման զորավարժություն կազմակերպելը տեղավորվում է նաև կարևոր հանդիպումներից առաջ իրավիճակը թեժացնելու ադրբեջանական ձեռագրի մեջ: Առջևում Համբուրգում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումն է ու թերևս սրանով է պայմանավորված իրավիճակը սրելու հակառակորդի ձգտումը: Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանում սպասվող 60 հազարանոց  զորակազմով զորավարժությունները կազմակերպվում են ի հակակշիռ սեպտեմբերի 21-ին Երևանում կայացած շքերթի, որի ընթացքում ցուցադրվեց նաև «Իսկանդեր» հրթիռային համակարգը: Սպասվող զորավարժություններն ամենևին չեն ահաբեկում հայկական կողմին, սակայն, հաշվի առնելով անկանխատեսելի հարևան ունենալու հանգամանքը, ՀՀ- ն միշտ պատրաստ է  հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության՝ վստահեցրեց արցախցի քաղաքական վերլուծաբանը: Առջևում հնարավոր է երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպեն Համբուրգում, սակայն մինչ հնարավոր նոր հանդիպումը, պետք է ևս  մեկ անգամ հիշեցնել, որ Բաքուն դեռ չի կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Սակայն ապրիլյան ռազմական գործողություններից հետո ամենակարևորը, ըստ վերլուծաբանների, կայունությության պահպանումն է տարածաշրջանում:

Հայաստանի հանրային ռադիո