Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում կսկսվի «խելացի դրամապանակների»  արտադրությունը

Գործադիրի որոշմամբ «Էռա թեքնոլոջիս» ՍՊԸ-ին կտրվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է սկսել նորարարական տեխնոլոգիաներով «խելացի դրամապանակների» (Smart Wallet) արտադրություն։ Նախատեսվում է, որ 2018թ.-ին արտահանման ծավալները կկազմեն մոտ 500 000 ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում`  շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Սինգապուր և այլն։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2,3 մլն ԱՄՆ դոլար, առաջին տարում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում, արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 50 նոր աշխատատեղ: Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյան. «Ընկերությունն իրականացնելու է ներդրումային ծրագիր՝ շուրջ 2.3 միլիոն ամերիկյան դոլարի չափով, ծրագրի շրջանակներում պետք է ստեղծվի 15 նոր աշխատատեղ, հետագայում դա կաճի մինչև 50-ի: Արտադրանքի հիմնական մասը կազմակերպությունը պատրաստվում է արտահանել՝ առաջին տարում մոտ կես միլիոն արտադրանք, հետո՝ երկու միլիոնի չափով»:  

Հայաստանի հանրային ռադիո