Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին

Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առիթով: «Արցախյան հերոսական ազատամարտի տարիներից սկսյալ` ռազմաքաղաքական պատասխանատու պաշտոններում Դուք կարևոր ներդրում բերեցիք Լեռնային Ղարաբաղի պաշտպանության և անկախ պետականության ամրապնդման գործում: Անցող տասը տարիների ընթացքին, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ, Դուք Ձեր ջանքերն առատացրեցիք՝ ի նպաստ արցախահայության քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքի առաջընթացի ու զորացման: Ուրախ ենք, որ Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխություններից հետո Արցախի մեր ժողովուրդն ի դեմս երկրի Ազգային ժողովի, պետությունը ղեկավարելու պատասխանատու առաքելությունը առաջիկա տարիներին դարձյալ վստահեց Ձեզ՝ բարձր գնահատելով Ձեր հայրենասիրությունը, հմտություններն ու կարողությունները և հարուստ փորձառությունը: Մեծարգո նախագահ, Միածնաէջ Սուրբ խորանի առաջ Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որպեսզի Տերը բարեզարդի Ձեր առաքելությունը և շնորհի նշանակալի նոր ձեռքբերումներ` հանուն Արցախ աշխարհի խաղաղության և բարեսեր մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի», — ասված է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձում: Նորին Սրբությունը նաև հայցել է Ամենազօր Աստծո օրհնությունը և հովանին Արցախի ազատասեր ժողովրդին:

Հայաստանի հանրային ռադիո