Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի այցը Արցախ ճանաչողական էր. Դավիթ Բաբայան

Հոկտեմբերի առաջին կեսին սպասվում է ՄԽ-ի միջնորդների այցը տարածաշրջան, իսկ մինչ այդ Արցախ է ժամանում ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը: Նրա այցն սակայն ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի ճանաչողական էր, իսկ նախագահների հանդիպման հարցը կքննարկվի մոտավորապես մեկ շաբաթից: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի կարծում, թե հնարավոր կլինի նախագահների հանդիպում, կազմակերպել: Տարածաշրջանային այցով Արցախում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու  Շոֆեր։ Նա հանդիպել է Արցախի նախագահ Բակո  Սահակյանի հետ,  քննարկել ղարաբաղյան խնդիրն, ինչից հետո նշել, որ հանդիպումը շատ արդյունավետ  էր,  քննարկվել են հակամարտության հետ կապված բազմաթիվ հարցեր: «Տեղյակ եմ հակամարտության մասին: Այն իրոք բարդ է, որի խաղաղ կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի  մյուս  համանախագահների հետ մենք շարունակելու ենք պարբերաբար այցելել տարածաշրջան»,- ասել է Էնդրյու Շոֆերը: «Ռադիոլուրի» հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտողար Դավիթ Բաբայանն ասաց, որ ամերիկացի համանախագահի այցն Արցախ ճանաչողական էր: Շոֆերի այցի ընթացում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հավանական հանդիպման հարց չի քննարկվել։ Դրա մասին կխոսվի 1 շաբաթից ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան այցի ընթացքում: Նախագահների հանդիպում կազմակերպելու հարցում հոռետես է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը: Եթե Նալբանդյան- Մամեդյարով հանդիպման ընթացքում նախագահների հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել, նշանակում է այս հարցում համաձայնություն չկա։ «Սովորաբար նման հանդիպման մասին համաձայնություն ձեռք է բերվում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, սակայն խոսվեց քննարկումները շարունակելու մասին, ինչը նշանակում է, որ ձախողումը ցույց չտալու համար փորձում են ցույց տալ, թե հարցը շարուակում է քննարկվել»: Սա նշանակում է, որ իրականում բանակցություններ չկան, կան քննարկումներ, որոնց նպատակը բանակցություններ սկսելն է, իսկ բանակցություններ հնարավոր են միայն Արցախի մասնակցության պայմաններում՝ համոզված է Հրանտ Մելիք- Շահնազարյանը: Բանակցությունները, ըստ նրա, փակուղում են, սակայն փակուղում չէ Արցախի միջազգային ճանաչման հարցը, որի ուղղցությամբ ակտիվ աշխատանք է հարկավոր: Աշխարհն ականատես եղավ վերջին օրերին իրաքյան Քրդստանի ու Կատալոնիայի անկախության հանրաքվեների իրականացմանը և ճիշտ ժամանակն է առաջ տանելու նաև Արցախի միջազգային ճանաչման հարցը՝ ասաց:

Հայաստանի հանրային ռադիո