Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Առաջադեմ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի արդարացի և օրինական որոշումը. Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ: 26 տարի առաջ մեր ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու մասին: Այս տարիների ընթացքում Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին մեզ հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ ռազմավարական ծրագրեր, որոնք օր օրի մոտեցնում են մեզ համազգային նպատակների իրականացմանը, մեր երկիրը դարձնում ավելի ուժեղ և ամուր: Վստահ եմ՝ քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի այս արդարացի և օրինական որոշումը, անպայման կընդունի ստեղծված իրողությունները, որոնք վկայում են համամարդկային արժեքներին և միջազգային նորմերին ու սկզբունքներին մեր հավատարմության մասին: Վստահ եմ, որովհետեւ մեր ժողովուրդն արդեն երկար տարիներ իր քրտնաջան աշխատանքով ու քաջ զավակների անձնվեր ծառայությամբ ապացուցել է, որ ի վիճակի է սեփական ուժերով կառուցել, շենացնել ու պաշտպանել իր հայրենի օջախը, իր անկախ պետականությունը: Թանկագի՛ն հայրենակիցներ, Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, բարեկեցություն ու բարգավաճում՝ մեր ժողովրդին ու հայրենիքին»:

Հայաստանի հանրային ռադիո