Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Առայժմ երկու հայտ՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համարամար

Խորհրդարանական ընտրությունների էջը դեռ չփակած՝ պատրաստվում ենք նոր ընտրությունների: Մայիսի 14-ին երևանցիները մայրաքաղաքի ավագանի, հետևաբար նաև քաղաքապետ են ընտրելու: Նախընտրական գործընթացն արդեն սկսված է, հայտնի են  ժամանակացույցի հիմնական կետերը: Քաղաքային իշխանությունների ընտրություններին մասնակցելու հստակ որոշում այս պահին ունի ընդամենը երկու քաղաքական ուժ՝  իշխող Հանրապետականն ու ընդդիմադիր «Ելքը»:   Քաղաքական ուժերը  մինչև ապրիլի 9-ը ժամանակ ունեն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցման փաստաթղթեր ներկայացնելու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական ցուցակները կգրանցի մինչև ապրիլի 14-ը:  Նախընտրական քարոզչությունը կսկվի ապրիլի 21-ին ու կշարունակվի մինչև մայիսի 12-ը: Մայսիսի 14-ին Երևանում ավագանու ընտրություններ են: Թեև փաստաթղթերի առաջադրման ժամկետին ընդամնեը 2 օր է մնացել, բայց այս անգամ ևս, ինչպես խորհրդարանական ընտրություններին,  կուսակցություններն առանձնապես  չեն շտապում: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի փոխանցմամբ՝ առայժմ հայտեր չեն ստացվել: «Դեռևս որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել»: Երևանի ավագանու  ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ դրանց մասնակցել կարող են միայն կուսակցություններն ու դաշինքերը: Մայրաքաղաքի ավագանին կազմված է 65 անդամից։ Ըստ Ընտրական օրենսգրքի ` ընտրական  ցուցակի առաջին համարը կուսակացության քաղաքապետի թեկնածուն է:  Եթե կուսկացությունը ստանում է մանդատների մեծամասնությունը, ապա  ուղղակիորեն, առանց ավագանու որոշման նրա թեկնածուն  դառնում է քաղաքապետ։ Այլ դեպքերում ավագանին նիստ է գումարում և  ընտրում քաղաքապետ։  Ի դեպ,  ընտրական արգելապատնեշը կուսկացությունների և դաշինքների համար խորհրդարանականից տարբեր է: «Կուսակցությունների համար այդ շեմը 6, իսկ  դաշինքերի համար 8 տոկոս է»: Թեև առաջադրումների ժամկետին ընդամենը 2 օր է մնում, բայց քաղաքական ուժերն առայժմ հապաղում են, ընդ որում՝ ոչ միայն փաստաթղթերի ներկայացման, այլև մասնակցել-չմասնակցելը հստակեցնելու հարցում: Երեկ այդ հստակեցումն առաջինը արեց իշխող կուսակցությունը. ՀՀԿ  գործադիր մարմինը միաձայն որոշեց,  որ Երևանի ավագանու ընտրություններում համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այդ որոշումը այսպես բացատրեց. «Մենք կարծում ենք, որ այս տարիների ընթացքում քաղաքապետ Մարգարյանի գլխավորությամբ Երևան քաղաքում տեղի են ունեցել շատ լուրջ բարեփոխումներ, և կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երևանի ավագանին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, կշարունակի այն բարեփոխումները, որը նախաձեռնել է տարիներ առաջ»: ՀՀԿ-ն որոշ փակագծեր բացեց  նաև ընտրական ցուցակի վերաբերյալ:  Այն 100-ից ավելի թեկնածու  է ընդգրկում, ցուցակում  երկրորդը  միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է, երրորդը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության ղեկավար  Հովիկ Մուսայելյանը: Երևանի ավագանու ընտրություններին  իր մասնակցությունն այսօր  հաստատեց նաև «Ելք» դաշինքը:  Նիկոլ Փաշինյանը հենց քաղաքապետարանի շենքի մոտ արեց հայտարարությունը, նշեց, որ դաշինքը մասնակցելու է ընտրություններին , իսկ ինքը գլխավորելու է ցուցակը, այսինքն՝ «Ելք»-ի քաղաքապետի թեկնածուն է: «Ես ուզում եմ անկեղծ ասել, որ այս որոշումը հեշտությամբ չի տրվել, որովհետեւ հարց կար՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ Երեւանի Կենտրոն, էրեբունի, Նուբարաշեն, Նորք Մարաշ վարչական շրջանների ընտրողներն ինձ ընտրել են ԱԺ պատգամավոր, ինչպե՞ս կընկալեն նրանք իմ առաջադրումը Երեւանի քաղաքապետի ընտրություններում, բայց մեր թիմային քննարկումների արդյունքում մենք արձանագրեցինք, որ մեր թիմի օգտին, նաեւ իմ օգտին մադիկ քվեարկել են, որպեսզի մենք օգտագործենք փոփոխությունների բոլոր հնարավորությունները»: Այսպիսով, խորհրդարան անցած 4 ուժերից առայժմ  2-ն են հստակորեն հայտարարել, որ մասնակցելու են քաղաքային իշխանությունների ընտրություններին, մյուս  երկուսը դեռ չեն որոշակիացրել պատասխանը:   Դաշնակցությունից հայտնում են, որ որոշում կկայացնեն այսօր: Ծառուկյան դաշինքից հակասական պատասխաններ են տրվում: Տեղեկությունը, թե դաշինքը մի քանի օր տևած քննարկումներից հետո որոշում է կայացրել առհասարակ չմասնակցել ավագանու ընտրություններին, ոչ հերքում և ոչ էլ հաստատում: Ինչ վերաբերում է խորհրդարան չանցած ուժերին, ապա ոգևորությունն անհամեմատ ավելի փոքր է: ՕՐՕ-ի շտաբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նախօրեին անդրադառնալով հարցին՝ ասել էր, որ դեռ քննարկումներ են անցկացնում: Բայց նաեւ հավելել էր, թե իր կարծիքով ճիշտ չէ մասնակցելը: Ամենակողմոնորշվածն այս պահին կոմկուսն է: Հստակ հայտարարում է, որ Երևանի ավագանու ընտրություններին կուսկացությունը չի մասնակցելու:

Հայաստանի հանրային ռադիո