Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Անատոլի Բիբիլովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիայի Պետության նորընտիր Նախագահ Անատոլի Բիբիլովին: Այս մասին  տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Հարգարժա՛ն Անատոլի Իլյայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հարավային Օսիայի Հանրապետության – Ալանիայի Պետության նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Համոզված եմ՝ Ձեր անձնական որակները, անցած ուղին, քաղաքական եւ ռազմական գործչի մեծ փորձն ու գիտելիքներն անհրաժեշտ հիմք կստեղծեն, որպեսզի Ձեր ղեկավարությամբ եղբայրական Հարավային Օսիան այսուհետ եւս շարունակի առաջընթաց զարգանալ եւ ամրապնդել իր ազգային պետականությունը: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն պարոն Բիբիլով, պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի Հանրապետության ողջ ժողովրդին խաղաղություն, բարգավաճում, հաջողություններ ու ամենայն բարիք»:

Հայաստանի հանրային ռադիո