Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արցախում այսօր նախագահ են ընտրում

Լուսինե Ավանեսյան Ռադիոլուր- Ստեփանակերտ Արցախում այսօր նախագահ են ընտրում: Ընտրությունները խորհրդարանում են, այնպես որ Ստեփանակերտի եւ մյուս բնակավայրերի փողոցներում դրանց մասին հիշեցնող ոչինչ չկա: 2017 թվականի նախագահկան ընտրությունների ճակատագիրը որոշվեց այս տարվա փետրվարին տեղի ունեցած Սահմանդրական հանրաքվեի ընթացքում. ընտրողները, կողմ քվեարկելով նոր Մայր օրենքին, որոշեցին նաեւ, որ մինչեւ 2020 թվականը նախագահ ընտրելու է Ազգային ժողովը՝խորհրդարանական կուսակցությունների առաջադրած թեկնածուներից: Այսօր Արցախի վերցերոդ գումարման Ազգային ժողովը առաջիկա 2,5 տարվա համար երկրի նախագահ է ընտրելու՝ երկու թեկնածուներից.դրանք են գործող նախագահ Բակո Սահակյանը եւ  «ՇԱՐԺՈՒՄ 88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը, ով հայտնի է որպես ընտրություններով իշխանության եկած ընդդիմադիր գործիչ։ 2004 թվականին նա հաղթելով իշխանության թեկնածուին՝ դարձավ Ստեփանակերտի քաղաքապետ: 2007 թվականի նախագահկան ընտրություններին ընդառաջ «ՇԱՐԺՈՒՄ 88-ը» «միասնական թեկնածու» գաղափարի առաջարկողներից ու պաշտպաններից էր. Արցախյան քաղաքական ուժերի համար այդ թեկնածուն  դարձավ Բակո Սահակյանը, ով այս ընրություններում էլ ունի խորհրդարանական երեք քաղաքական ուժերի աջակցությունը, իսկ Էդուարդ Աղաբեկյանը2012 թվականին պաշտպանեց Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, իսկ այժմ առաջադրվել է իր կուսակցության կողմից, որը խորհրդարանում ունի 3 անդամ, նրան պաշտպանողների շարքում նաեւընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության միակ պատգամավորն է: Այն որ ընտրվելու շանսեր մեղմ ասած՝ չունի, նախագահի թեկնածու Աղաբեկյանը բնականաբար գիտակցում է. այսօր Ազգային ժողովում նա պատրաստվում է խոսել Արցախի խնդիրներից՝գործընկերների ու հնարության ուշադրությունը մեկ անգամ եւս հրավիրելով դրանց վրա: Ընտրություններին ընդառաջ թեկնածուները քարոզչություն չեն տարել. պատգամավոր Աղաբեկյանը զբաղված էր իր պարտականություններով, իսկ գործող նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային այցեր էր կատարում հանրապետության շրջաններ: Մարդկանց հետ զրույցի եւ քննարկուների թեման ընտրությունները չէին, այլ գյուղատնտեսությունը: Այնպես որ զարմանալի չէ, որ մարդկանց  մի մասն ընդհանրապես  տեղյակ չէ այսօր կայանալիք ընտրություններից, մյուս մասը համոզված է, որ Բակո Սահակյանը պաշտոնավարելու է նաեւ հետագայում, զրուցակիցներիս մի մասն էլ կարծում է, որ նախագահը պետք է ժողովրդի կողմից ընտրվի: Խորհրդարանի նիստի սկիզբը ժամը 11-ին է: Կուսակցությունները ներկայացնելու են իրենց թեկնածուներին, ապա իրենց ծրագրերից խոսելու են թեկնածուները: Քվեարկությունը կլինի դրանից հետո, ընթացակարգը բացատրում է Արցախի խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ, սահմանադրության մշակման հանձնաժողովի անդամ  Հովիկ Ջիվանյանը: Ընտրված նախագահը պաշտոնավարել սկսելու է մոտ 1,5 ամիս հետո. Բակո Սահակյանի երկրոդ շրջանի ժամկետը լրանում է սեպտեմբերի 6-ին:

Հայաստանի հանրային ռադիո