Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արցախում նախագահական ընտրություններ են` կանխորոշված արդյունքով

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-Ստեփանակերտ Հուլիսի 19-ին  Արցախում նախագահական ընտրություններ են` կանխորոշված արդյունքով: Համաձայն 2017 թվականի փետրվարին ընդունված Սահմանադրության` առաջիկա երեք տարվա համար խորհրդարանական խմբակցությունների առաջարկով հանրապետության  նախագահ ընտրելու է Ազգային ժողովը: Արցախի խորհրդարանում հինգ կուսակցություն է ներկայացված. դրանցից երեքը` «Ազատ հայրենիքը», ժողովրդավարական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որոնք  խորհրդարանական մեծամասնություն են կազմում, առաջադրել են  գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Չնայած կանխորոշված արդյունքին, այս կուսակցությունները համատեղ խորհրդարանի 33 մանդատից 27-ն ունեն, արցախյան ընտրություններն այլընտարանքային կլինեն. գործընկերներին այդպիսի հնարավորություն ընձեռել է «Շարժում 88» կուսակցության 3 անդամ ունեցող խմբակցությունը`առաջադրելով խմբակցության եւ կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը: Էդուարդ Աղաբեկյանը պատրաստվում է որպես նախագահի թեկնածու հնարավորություններն օգտագործել Արցախին սպառնացող վտանգների եւ առօրյա խնդիրների մասին խոսելու համար: Նշեմ, որ դրա համար  հանրապետության նախագահի թեկնածուն  սահմանափակ հնարավորություններ ունի. ընդամենը մեկ ժամ ելույթի համար՝ այն էլ նախագահի ընտրությանը նվիրված նիստում։ Այդպես է սահմանված ԱԺ կանոնակարգ օրենքով: Հավակնելով անցումային փուլի նախագահի պաշտոնին՝  թեկնածու Աղաբեկյանն այնուամենայնիվ կարծում է, որ այդ Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահը երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնելու իրավունք չպիտի ունենա՝ հատկապես հակամարտության կարգավորման հետ կապված: Արցախի նախագահի ընտրությունը խորհրդարանում նշանակված է հուլիսի 19-ին:Ազգային ժողովում ներկայացված հինգերորդ կուսակցությունը «Ազգային վերածնունդն» է: Այն մեկ պատգամավոր ունի` կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: «Ռադիոլուր»- ին նա ասաց, որ իր անձնական համակրանքը թեկնածու Աղաբեկյանի օգտին է, բայց կուսակցական որոշում դեռեւս չկա: Արցախի կառավարման համակարգում անցումային փուլը տեւելու է մինչեւ 2020 թվականը: Այդ ժամանակ տեղի կունենան խորհրդարանի եւ հանրապետության նախագահի համաժամանակյա ընտրություններ:

Հայաստանի հանրային ռադիո