Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղը նշել է հիմնադրման 70-ամյակը

Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածքի Բաղրամյան գյուղը երեկ նշել է հիմնադրման 70- ամյակը: Հոբելյանական  տարում գյուղում մի շարք փոփոխութուններ են արվել, անցկացվել է ոռոգման ներքին ցանց, ապահովվել է գիշերային լուսավորությամբ, տեղադրվել է 18 մ երկարությամբ խաչ: Տոնի կապակցությամբ  բարեկարգվել է այգին, տեղադրվել են մանկական խաղեր և բակային  մարզասարքեր, բացվել է  համնայքապետարանի  նոր շենքը:     Բաղրամյանը գյուղը երեկ իր հարկի տակ հավաքել էր  բազմաթիվ հյուրերի: Համայնքը նշում էր հիմնադրման 70-ամյակը: Գյուղը հիմնադրվել է 1946թ-ին Իրաքից հարենադարձված հայերով և մեկ տարի անց անվանակոչել մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվամբ: Գյուղի անվանակոչությունը նվեր էր մարշալի հոբելյանին, ասում է Հովհաննես Բաղրամյանի  եղբոր թոռ Արթուր Բաղրամյանը. «Մարդու կենդանության օրոք չեն անվանակոչում, թույլատրելի չէր, բայց դուք հաղթահարեցիք այդ արգելքը և մարշալ Բաղրամյանի ծննդյան 50-ամյակին մեծ նվեր արեցիք»: Այսօր էլ նոր սերունդն է տեր իր գյուղին, բարեկարգում են, նորոգում միասին, հավասար ուժերով: Հանայնքի հիմնադրման հոբելյանական տոնին բացվեց ու օրհնվեց  համայնքապետարանի նոր շենքը, որը   սեփական միջոցներով գնել, վերանորոգել ու կահավորել է համայնքի գործարար ղեկավար Գոռ Միրզոյանը, ինչպես նաև վերաբացվեց նոր խաղահրապարակներով այգին: Բոլոր խաղերը տեղադրվել են Focus on children now բարեգործական կազմակերպության միջոցներով:  Կատույցի հայաստանյան մասնաճյուղի  տնօրեն  Անահիտ Քալանթարյանը նշեց, որ պայմանավորվել էին խաղերը տեղադրել այգու բարեկարգումից հետո, այդպես էլ եղավ: Տեղադրված նոր խաղերը նաև մարզվելու հնարավորություն են տալիս գյուղի պատանիներին  ու երիտասարդներին, իսկ փոքրերին՝ զվարճանալու և ազատ ժամերին խաղալու:  Այգում տեղադրված նախկին խաղերը կոտրված էին: Գյուղի երեխաների համար սպորտով զբաղվելու վայր էլ կա, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի  մարզադպրոցը: Երեխաները հպարտացան, որ օլիմպիական չեմպիոնն իրենց համագյուղացին է: Բաղրամյան գյուղում գործում է Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի մասնաճյուղը , որը կառուցվել է ծանրամարտի օլիմպիական խաղերի  չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Օգսեն Միրզոյան անձնական ներդրումներով: Մարզադպրոցում բռնցքամարտով և  ծանրամարտով  անվճար  մարզվում է  9-23 տարեկան մոտ 80 սան՝  նաև հարակից բնակավայրերից: Մարզադպրոցը տվել  և հիմա էլ ունի չեմպիոններ՝ Առաքել Միրզոյան, Արայիկ Միրզոյան,Նորայր Ավետիսյան, Տիգրան Քալանթարյան, Դավիթ Հովհաննիսյան, ով 5 ամիս առաջ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Օգսեն Միրզոյանը նշեց, որ պետական հովանավորությամբ վարձատրվում են միայն մարզիչները, մնացած բոլոր հոգսերը կրում է ինքը: Օլիմպիական խաղերի չեմպիոնը  շուրջ 500 քմ տարածքի վրա  նախատեսել է սեփական միջոցներով  գյուղում կառուցել ավելի մեծ մարզադպրոց, որտեղ կզբաղվեն ծանրամարտով, բռնցքամարտով և ըմբշամարտով: Բաղրամյան գյուղի բնակիչները գյուղատնտեսությամբ քիչ են զբաղվում՝ ոռոգման ջուր չունենալու պատճառով, մշակում են միայն տնամերձ հողամասերը: 537 հա ոռոգելի տարածքից գրեթե 100 հա է մշակվում, որտեղ ծիրանի և խաղողի այգիներ են, մնացածը քանդվել են ու ամայի տարածքներ դարձել: Գյուղում վերջերս անցկացվել է ոռոգման ներքին ցանց: Համայնքի բնակիչներն աշխատում են տարբեր վայրերում: Համայնքի ղեկավարի օգնական Տիգրան Կարապետյանը նշեց, որ գյուղի  սուղ բյուջեով հնարավոր չէ բարեկարգման լայն աշխատանքներ կատարել, դա արվում է բարեգործական միջոցներով:  Նկատելով համայնքի դրական տեղաշարժը գյուղացիները հույս ունեն, որ այն շարունակական կլինի և կվերանորոգվի նաև դեկտեմբեր ամսից գործունեությունը  դադարած   մանկապարտեզը: Համայնքի տոնի կլապակցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալագրեր հանձնեց գյուղի  բարեկարգման ու շենացման մասնակիցներին:

Հայաստանի հանրային ռադիո