Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել

Հաշմանդամության կարգ տրամադրող հանձնաժողովների կոռումպացվածության մասին քաղաքացիները միշտ են բողոքում: Շատ հաճախ են նրանք ահազանգել, որ 30-80 հազար դրամ է արժենում հաշմանդամության կարգի փոփոխումը կամ հաստատումը։  Ոլորտի պատասխանատուները հերքել են նման խոսակցությունները՝ պնդելով կոնկրետ փաստեր ներկայացնել։  Երեկ  հայտնի դարձավ,որ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա.Ս.-ն և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը։ Այսօր արդեն Արմեն Սողոյանին մեղադրանք  է առաջադրվել: Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով, նա այժմ  կալանավորված է: «Ռադիոլուր» փորձեց որոշակի մեկնաբանություններ ստանալ Արմեն Սողոյանի փաստաբան Հայկ Ալումյանից՝ արդյո՞ք նրա վստահորդը ընդունել է մեղքը և ցուցմունք է տվել։ Պարոն Ալումյանը  մեզ փոխանցեց, որ   այս պահին չի ուզում այդ գործը մեկնաբանել, քանի որ դեռ բավարար տեղեկատվություն չունի գործի վերաբերյալ; Հիշեցնենք, որ Քրօրի 311-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար 5 10 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա.Ս.-ն և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը։ ԱԱԾ մամուլի հաղորդագրության մեջ նշված էր, որ ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին: Նկատենք, որ հաշմանդամության կարգ տրամադրող հանձնաժողովների կոռումպացվածության մասին քաղաքացիները միշտ են բողոքում: Շատ հաճախ են նրանք ահազանգել, որ 30-80 հազար դրամ է արժենում հաշմանդամության կարգի փոփոխումը կամ հաստատումը։  Ոլորտի պատասխանատուները հերքել են նման խոսակցությունները՝ պնդելով կոնկրետ փաստեր ներկայացնել։ Ի դեպ՝ վարչապետ  Տիգրան Սարգսյանի պահանջով ԲՍՓ նախկին պետ Միշա Վանյանը 2012- ին ազատվեց աշխատանքից, քանի որ այն ժամանակ կառավարության ղեկավարի վերահսկողական ծառայությունն  ուսումնասիրել էր ու պարզել ,որ բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա են եղել կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրել են համատարած բնույթ, ընդ որում՝ ռիսկերը հավասարապես առկա են եղել ինչպես բուժհաստատություններում, որտեղ 0-88 ձևը տրամադրելուց պահանջում են 5.000-20.000 դրամ, այնպես էլ ԲՍՓՀ-ներում, որտեղ պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում էր 15.000-35.000 դրամ, իսկ հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքերում ԲՍՓՀ դրական որոշման համար 150.000-200.000 դրամ: Այն ժամանակ  Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ նշանակվեց  Արմեն Սողոյանը, որը բավականին հայտնի էր հասարակությանը որպես Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ եւ կարծես հենց նրա վրա էր դրվել համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը հաղթահարելու առաքելությունը։ Արմեն Սողոյանը դրանից հետո բազմիցս անդրադարձել էր համակարգում առկա կոռուպցիոն խնդիրներին։ Օրինակ 2015- ին «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել էր՝  որտեղ կա որոշում ընդունող եւ անձ, ում համար այդ որոշումը նշանակություն ունի, կոռուպցիոն ռիսկերի բացակայությունն անհնար է, հատկապես՝ Հայաստանի նման անցումային երկրում: Բայց միեւնույն ժամանակ նաեւ հայտարարում էր. «Պետք է ձեռքը կտրել»: Ինչեւէ՝ այսօր Արմեն Սողոյանը արդեն ինքն է կասկածվում կաշառակերության մեջ։ Թե որքանով նրա մեղքը կհաստատվի, ըստ երեւույթին արդեն կպարզի դատաքննությունը։

Հայաստանի հանրային ռադիո