Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Քարոզարշավի ընթացքն ամփոփում են քաղաքական ուժերը

Լրագրողների հետ հանդիպումներում այսօր քարոզարշավի ընթացքն են գնահատել «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ-ից Բագրատ Եսայանը եւ ՕՐՕ դաշինքից Գեղամ Նազարյանը: Նրանք բոլորն էլ վստահություն են հայտնել, որ իրենց մոտեցումները կարողացել են հասցնել ժողովրդին եւ ընկալում գնել ընտրողների մոտ: Իրենց շանսերի մասին էլ լավատեսորեն են արտահայտվել:     Դաշնակցությունը միշտ փորձել է ծրագրային, գաղափարական ընտրարշավ անցկացնել եւ այդ առումով այս անգամ ավելի շատ է եղել ընկալումը ժողովրդի կողմից՝ ասաց ՀՅԴ պատգամավորության թեկնածու Բագրատ Եսայանը: Ըստ նրա՝ այս քարոզարշավն իներցիայով անցավ նախորդներին բնորոշ գծերով, այդուհանդերձ, համոզված է, որ հաջորդներում ավելի մեծ ծավալով կներառեն նոր ընտրակարգի դրական կողմերը՝ լինելով ավելի շատ գաղափարական եւ ծրագրային: «Կուսակցությունները դեռեւս չունեն թիմային աշխատանքի զգացողությունը, մեկ թիմի պատկանելու զգացողությունը, քաղաքական մեկ ծրագրի, գաղափարախոսության  շուրջ համախմբված լինելու զգացողությունը: Սա ամենաակնհայտ բացասականն էր, որ այս  քարոզարշավի ընթացքում զգացվում էր: Ցավոք սրտի, այս անգամ եւս գաղափարական պայքարը փոխարինվեց ընդդիմություն-իշխանություն, հաճախ, սարքովի հարցով՝ առանց գաղափարներ առաջադրելու»: Եթե իշխանության մաս կազմող ուժերը փորձեցին ցույց տալ իրենց արած քայլերի արդյունավետությունն ու հաջողությունները, ապա մյուս բոլոր 7 ուժերն ու կուսակցությունները փորձեցին խաղարկել հին խաղաքարտը, որը Բագրատ Եսայանի ձեւակերպմամբ, չի խաղում: Ընտրարշավը կրկին կառուցեցին, ով իշխանություն է վատն է, ով ընդդիմություն է լավն է սկզբունքի վրա ու պայքարըն արդեն երդումների մակարդակով գնում է այն հարթության վրա, թե ով է իսկական ընդդիմությունը՝ նկատեց Բագրատ Եսայանը: Նրա դիտարկմամբ՝ ծրագրային, գաղափարական պայքար նկատվեց իայն ԼՂ հարցում, այն էլ միայն, երբ հակադրվեցին ԼՏՊ-ի եւ Դաշնակցության մոտեցումները: «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ իրենք ընտրարշավն անցկացրել են բարձր նոտայով եւ լավ տրամադրությամբ: Քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ իրենց շփումն էլ, նրա խոսքով, թույլ է տալիս ասելու, որ «Ելք» դաշինքի շուրջ ձեւավորվել է շատ դրական մթնոլորտ, ու եթե քաղաքացիների հետ շփումներ ժամանակ իրենց ընտրել խոստացած մարդիկ գնան ու ձայն տան «Ելք» դաշինքին, ապա իրենք ընտրություններում կհաղթեն: Նիկոլ Փաշինյանն այսօր նաեւ կանխատեսում արեց՝ խորհրդարան մտնող ուժերի մասին: «Մեր կանխատեսմամբ եւ վերլուծություններով, մեր փորձագետների վերլուծություններով՝ խորհրդարան են անցնում երեք ուժ՝ Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը: Եվ իմ կանխատեսումն այն է, որ մենք խորհրդարանում կտեսնենք «Ծառուկյան» դաշինքի եւ Հանրապետական կուսակցության սերտ համագործակցությունը: Դրա անունը կարող է չդնեն կոալիցիա, կարող է դնեն ազգային համաձայնության կառավարություն կամ կարող է ոչ մի անուն էլ չդնեն: Մեր կանխատեսումը դա է»: Այս կանխատեսման մեջ ես 95 տոկոս համոզված եմ՝ հավելեց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի նման կանխատեսմանն այսօր կտրուկ արձագանքեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու Գեղամ Նազարյանը: Ընդդիմադիր դաշինքը նման հայտարարություններ ընրություններից առաջ չի անում: Նորմալ երկրներում այդպիսի քաղաքական գործիչներ խորհրդարան մտնելու  հավակնություններ չէին ունենա՝ հավելեց Գեղամ Նազարյանը: Ինչ վերաբերու է ՕՐՕ դաշինքի հնարավորություններին. Գեղամ Նազարյանի խոսքով՝ թեպետ այն ձեւավորվեց գրեթե վերջին պահին, բայց քարոզարշավի ընթացքում էլ ժողովուրդն աստիճանաբար  հասկացավ, թե ինչ ուժի հետ գործ ունի եւ իրենց վարկանիշն էլ աստիճանաբար վերելք է ապրել եւ  իրենց գոհացնում է: Մնում է մյուս խնդիրը լուծենք՝ ընտրատեղամասերում պահենք այն ձայները, որը ստացվելու է՝ եզրափակեց Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի պատգամավորության թեկնածու  Գեղամ Նազարյանը:

Հայաստանի հանրային ռադիո