Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը` պաշտպանության նախարարի տեղակալներ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Արտակ Զաքարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Հրամանագրում մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Արտակ Զաքարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»: Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Արտակ Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։ Հրամանագրում մասնավորապես նշված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Արտակ Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»: Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից:

Հայաստանի հանրային ռադիո