Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արտոնյալ պայմաններով բնակարան՝ զինծառայողներին

Լուսանկարը՝ արխիվի Լուսինե Ավանեսյան   «Ռադիոլուր» Պաշտպանության բանակի սպաներին ու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին աջակցելու նպատակով Արցախի կառավարությունը  որոշել  է նրանց արտոնյալ պայմաններով հիպոթեկով բնակարան ձեռքբերելու եւ վերանորոգելու հնարվորություն տալ: Ծրագիրն իրականցվում է Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամի միջոցով. դրա մանրամասները Ռադիոլուրին ներկայացրել է  հիմնադրամի տնօրեն Մարատ Հասրաթյանը: Արցախի կառավարության որոշմամբ հիպոթեկով բնակարան ձեռքբերելու դեպքում պետությունը զինծառայողների փոխարեն վճարելու է տոկոսագումարները:  Այս ծրագրի շրջանակներում պետությունն առայժմ համագործակցում է Ամերիաբանկի եւ Ֆիդես վարկային կազմակերպության հետ, բանակցություններ տարվում են  Կոնվերսբանկի հետ: Անտոկոս վարկ կարող են ակնկալել բոլոր սպաներն ու այն պայմանագրային զինծառայողները, ովքեր մարտական հերթապահություն են  իրականացնում: Բնականաբար վարկ ստանալու համար կարեւոր է  նաեւ ընտանիքի ֆինանսական բավարարվածությունը: Ընդ որում, ինչպես սոցիալական ծրագրերի հիմնադրամի տնօրենն է նշում, գործընկեր ֆինանսավարկային կազմակերպությունները իրենց որոշումը կայացնելիս հաշվի չեն առնում այն, որ պետությունն իր վրա վերցնում վարկի տոկոսադրույքի վճարումը: Մարատ Հասրաթյանը եւս մի կարեւոր հանգամանք է շեշտում  ծրագրի շահառու կարող են դառնալ բոլոր սպաներն ու մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրայինները, անկախ ծառայության ստաժից եւ տվյալ բնակավայրում ապրելու  տարիներից: Ծրագրին արդեն մեկ ամիս է  ինչ գործում է:Հիմնադրամը դրական եզրակացությամբ ֆվկ է ուղարկել մեկ տասնյակից ավելի գործեր, այլ ծրագրերով ստացված եւ սոցիալական ծրագրերի հիմնադրամ տեղափոխված վարկերի տոկոսադրույքները հիմնադրամը սուբսիդավորելու է արդեն այս ամսվանից: Արցախի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանն ասում է, որ այս ծրագրի մեկնարկը  զինծառայողներին բնակարանով ապահովելու ծրագրի դադարեցում չի նշանակում:

Հայաստանի հանրային ռադիո