Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

«Ազատության» մրցանակը՝ Կարո Փայլանին

Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը որոշել է իր ամենամյա միջոցառման ժամանակ «Ազատության» հեղինակավոր մրցանակը շնորհել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը, Հայ դատի ամենամյա գալա-բանկետն անցկացվելու է հոկտեմբերի 8-ին՝ Բևեռլի Հիլզ քաղաքում: «Կարո Փայլանն իսկապես ժամանակակից հայ հերոս է, որը քաջաբար և առանց վախի ճշմարտությունն է ասում և փորձում է արդարության հասնել հայերի համար՝ անմիջականորեն պայքարելով Թուրքիայի կառավարության դեմ: Նա Հայ դատի Ազատության հեղինակավոր մրցանակի արժանի դափնեկիրն է, և մեզ համար պատիվ է, որ նա որոշել է ելույթով հանդես գալ Հայ դատի խորհրդաժողովին», — ընդգծել է Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբի նախագահ Նորա Հովսեփյանը: Նշենք՝ Հայ դատի Ազատության մրցանակի դափնեկիրների թվում են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Գերմանիայի «Կանաչներ» կուսակցության համահիմնադիր Ջեմ Օզդեմիրը և «Գրեմմիի» մրցանակակիր System of a Down ռոք խումբը:

Հայաստանի հանրային ռադիո