Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ ԱԱԾ մասնագիտական տոնի առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ: Ուղերձում ասված է. <<Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մեր երկրի, ժողովրդի եւ պետության անվտանգության ապահովման ուղղությամբ դուք իրականացնում եք կարեւոր ու պատասխանատու ծառայություն: Արհեստավարժությունը, սկզբունքայնությունը, անձնվիրությունն ու հայրենասիրությունը պետք է լինեն ձեր ծառայության անբաժանելի մասը եւ օգնեն արդյունավետորեն իրականացնել ձեր գործառույթներն ու պարտականությունները: Պետությունն այսուհետ եւս կշարունակի ուշադրության կենտրոնում պահել Ազգային անվտանգության մարմինների ծառայողների սոցիալական խնդիրները եւ կանի հնարավորը դրանք լուծելու ուղղությամբ: Թանկագի՛ն բարեկամներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք ձեր ծառայության իրականացման ճանապարհին>>: Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցների շնորհվել է գնդապետի զինվորական կոչում:

Հայաստանի հանրային ռադիո