Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին այցելել է Քաշաթաղի շրջան եւ Հոչանց գյուղում հանդիպել շրջանի հյուսիսային թեւի համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման սկզբում Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել շրջանի մի խումբ ներկայացուցիչների՝ երկրին մատուցած ծառայությունների համար: Այնուհետեւ քննարկվել են 2016 թվականին կատարված աշխատանքներին եւ արձանագրված արդյունքներին, ինչպես նաեւ ընթացիկ մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Համապատասխան զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, շրջվարչակազմի պատասխանատուներ, համայնքի ղեկավարներ: Նախագահ Սահակյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել 2016 թվականին Քաշաթաղի շրջանում արձանագրված սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Բակո Սահակյանը նշել է, որ շրջանն արդեն մի քանի տարի է, ինչ առաջատար դիրք է զբաղեցնում մեր գյուղատնտեսության համակարգում՝ հավելելով, որ այստեղ նախատեսված է իրականացնել մի շարք նոր ծրագրեր տարբեր ոլորտներում, ինչը դրական ազդեցություն կունենա շրջանի զարգացման վրա: Հանդիպմանը ներկա էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:  

Հայաստանի հանրային ռադիո