Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Բակո Սահակյանը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում  ունեցավ ԱՄՆ կոնգրեսականների հետ: Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ հանդիպման շրջանակում քննարկվել են տարածաշրջանում տիրող  իրավիճակի, Արցախի զարգացմանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, արցախա-ադրբեջանական հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր: «Արցախի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է թե Հայաստան-Սփյուռք համաժողովի, թե երկրի անկախության 26-րդ տարեդարձի շրջանակում:  Սա շատ կարևոր  հանդիպում էր մի քանի տեսանկյուններից. նախևառաջ, մենք հանդիպում ենք ԱՄՆ Կոնգրեսը ներկայացնող մարդկանց հետ,  ովքեր մեծ աշխատանք են կատարում հայ-ամերիկյան հարաբերությունների, Արցախի մասին ճշմարտացի տեղեկություններ տարածելու հարցում, ունեն մարդու իրավունքների նկատմամբ հավատարմություն»,- ասաց նա: Ամերիկայում Հայաստան համահայկական հիմնադրամի ատենապետ Մարիա Միհրանյանը համակարծիք էր, որ հանդիպումն իսկապես կարևոր էր օրակարգային մի շարք հարցերի քննարկման տեսանկյունից: «Քննարկումներն ընթացան  հիմնականում  այն հարցերով, թե ինչպես պետք է այդ Արցախում կայունություն պահպանել և օգնել խաղաղության հաստատմանը, այն, որ արցախյան հարցը  ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով պետք է լուծվի:  Համաշխարհային ամբիոնները պետք է պատասխանատու պահեն ագրեսորին, որպեսզի նա չկարողանա անվերջ փորձեր անել, իսկ  փորձեր անելու դեպքում էլ  պատասխան տա, թե ինչու դա արեց: Պետք է աշխատենք հարցը լուծել խաղաղությամբ. սա բանակցությունների և համաշխարհային ամբիոնների, այլ ոչ թե ռազմական գործողությունների հարց է»,- նշեց Մարիա Միհրանյանը: Նա հավելեց, որ կոնգրեսականներից Դեյվիդ Վալադաոն, ով արդեն իսկ եղել է Արցախում, տպավորված է այնտեղ կատարած այցով: «Նա նախագահ Բակո Սահակյանի հետ զրույցում նշեց, որ Արցախում   ժողովուրդը պայքարում է նորմալ կյանք ունենալու համար: Նրա համար շատ զարմանալի էր այն, թե ինչպես է Արցախում  կյանքը շարունակվում վտանգի մեջ: Նախագահ Սահակյանն էլ պատասխանեց՝ որովհետև ժողովուրդը շատ ուժեղ կամք ունի»,- ասաց նա: Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին Հայաստան  է ժամանել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությունը:

Հայաստանի հանրային ռադիո