Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀԿ Կանանց խորհրդի համաժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի <<Հայաստան-25. աշխարհը եւ կանայք>> թեմայով համաժողովի մասնակիցներին: Ուղերձում ասված է. << Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Ողջունում եմ բոլորիդ եւ շնորհավորում այս կարեւոր միջոցառման մեկնարկի կապակցությամբ: Մեր ժողովրդի ողջ պատմության ընթացքում հայ կինը միշտ եղել է հարազատ օջախի եւ ընտանիքի խորհրդանիշը, ազգային ավանդույթների պահպանման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարեւորագույն գրավականը: Անհնարին է պատկերացնել ժողովրդի հարատեւումը, մեր հաղթանակները, սեփական ուժերի նկատմամբ հավատքն ու լավատեսությունն առանց այս արժեքների: Այսօր էլ հայ կանայք ակտիվորեն ներգրավված են հասարակական-քաղաքական կյանքում, շոշափելի դերակատարություն ունեն պետականաշինության, հայրենիքի պաշտպանության, կրթության, դաստիարակության եւ պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Դա մեծ ձեռքբերում է, որը նաեւ պետության բնականոն զարգացման, քաղաքակիրթ աշխարհի մաս կազմելու անհրաժեշտ պայման է: Քաղաքական եւ հասարակական ակտիվությամբ հատկապես աչքի է ընկնում Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհուրդը, եւ այս միջոցառման անցկացումը դրա վառ ապացույցներից է: Համաժողովի ժամանակ քննարկվելիք թեմաները կարեւոր են ու հրատապ, եւ ողջունելի է, որ ձեր աշխատանքներին մասնակցում են նաեւ Արցախի քաղաքական եւ հասարակական դաշտը ներկայացնող կանայք: Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք, հաջողություններ կյանքում եւ ձեր գործունեության մեջ>>:

Հայաստանի հանրային ռադիո