Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Բանակցություններին այլընտրանք չկա. Անդրեյ Արեշև

Ղարաբաղյան խնդրին ու ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրմանն է անդրադարձել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը։ Նա վստահաբար նշել է, որ Հայաստանն իր բազմավեկտոր  արտաքին քաղաքականության մեջ հաշվի է առել առաջնահերթությունները և կողմնորոշվել դեպի Ռուսաստան՝ հաշվի առնելով անվտանգության հարցերը: Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, միևնույն ժամանակ պատրաստվում է նոյեմբերի 24-ին Եվրամիության հետ ստորագրել համաձայնագիր, ու եթե 4 տարի առաջ արձանագրված կտրուկ շրջադարձը սուր արձագանքների տեղիք էր տալիս, ապա այսօր պատկերն ավելի պարզ է՝ ՀՀ ու ԵՄ կստորագրեն նոր շրջանակային համաձայնագիրը, կարծում է  Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության  ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը։ Նա  իհարկե հստակեցրեց, որ Երևանն ընտրել է առաջնահերթությունները, և դրանք այն ինտեգրացիոն գործընթացներ են, որտեղ կարևոր դերը պատկանում է Ռուսաստանին. 2013 թվականին Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության ինտեգրմանը երկու վեկտորների՝ հարցը շատ սուր էր, և դա արտահայտվեց  նաև հայ—ռուսական հարաբերություններում: Հիշում  եք, որ այն ժամանակ, երբ Եվրամիության և Հայաստանի միջև ասոցացման համաձայնագրի ստորագրում էր սպասվում՝  սեպտեմբերին հայտարարվեց  Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշման մասին: Հետո շատ հարցեր հստակեցվեցին, մասնավորապես տնտեսական հարթությունում: Վիճահարույց հարցերը լուծված են, դա երևում է մի քանի օր առաջ հրապարակված ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստից ու մնացել են մի քանի հետաքրքիր թեմաներ նրա խոսքով, կապված ատոմակայանի փակման հետ, որի մասին նշված է համաձայնագրում, որտեղ  սակայն կոնկրետ ժամկետներ չեն ֆիքսվում: Մնացել են մի քանի հետաքրքիր թեմաներ նրա խոսքով, կապված ատոմակայանի փակման հետ, որի մասին նշված է համաձայնագրում, որտեղ  սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշվում: Այդուհանդերձ Հայաստանն իր բազմավեկտոր  արտաքին քաղաքականության մեջ չէր  կարող հաշվի չառնել առաջնահերթությունները: Դրանք արդեն ընտրված են և դա մասնակցությունն է այն ինտեգրացիոն գործընթացներին, որտեղ կարևոր դերը պատկանում է Ռուսաստանին։ Դա կապված է երկու երկրների անվտանգային ոլորտում համագործակցության հետ, քանի որ  Հայաստանը  ՀԱՊԿ  անդամ է,  գոյություն ունի  հայ—ռուսական միացյալ զորախումբ, ՀՕՊ միասնական  համակարգ, պաշտպանական  վարկեր: Անդրեյ Արեշևը հատկապես կարևորեց ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում՝ հիշատակելով նաև, որ վերջերս Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը մթագնեց շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմամբ, ինչի հետևանքով զոհ գրանցվեց:  Նման դեպքերը չեն նպաստում տարրական վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչը կհանգեցներ խաղաղ կարգավորման: «Հույս է ներշնչում,  որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո ակնհայտ է՝ հակամարտությունն ուժով չի կարող լուծվել: Դա ակնհայտ պետք է լինի բոլորի համար: Բանակցություններին այլընտրանք չկա: Համանախագահները բազմիցս են ասել, ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի: Ռուս փորձագետները բազմիցս են ասել, որ հետխորհրդային տարածքի հակամարտություններից՝ ղարաբաղյան խնդիրը միակն է, որտեղ ՌԴ, ԱՄՆ և ԵՄ  համակարգված են աշխատում և տարաձայնություններ չունեն: Ցավոք, հակամարտող ոչ բոլոր կողմերն են նույն կերպ մտածում»: Նա ափսոսանք հայտնեց, որ հակամարտող ոչ բոլոր կողմերն են պատրաստ փոխզիջումների: Հայաստանի դեպքում կարող ենք ասել, որ պատրաստ է գնալ իր ճանապարհով, սակայն դրական հանգրվանի հասնելու համար բարի կամք պետք է դրսևորեն բոլոր կողմերը:

Հայաստանի հանրային ռադիո