Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Բանկերի խոշորացումից կարող են նվազել վարկային տոկոսադրույքները

2014թ.- ի վերջին ԿԲ-ն որոշեց  բանկերի ընդհանուր նվազագույն կապիտալի չափը միանգամից 6 անգամ բարձրացնել՝ 5 մլրդ-ից հասցնելով 30 մլրդ դրամի: Ակնկալվում էր, որ սա կբարձրացնի բանկային համակարգի` տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին  դիմակայելու ունակությունը,  կնպաստի ֆինանսական միջնորդության խորացմանը: Որոշումն ընդունելու  պահին  հայաստանյան 21 բանկերից մոտ կեսն ուներ նվազագույն կապիտալի բարձրացման ռեսուրս: Ուստի որոշ տնտեսագետներ այս որոշումը համարում են բանկերի միաձուլման կամ խոշորների կողմից  մանր բանկերի կլանման ամենաուղիղ ճանապարհը:  Կարծիք կա, որ հնարավոր ճգնաժամի դեպքում ավելի մեծ ռիսկի տակ են դրվում ֆինանսական ավելի խոշոր կառույցները: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը  բանկերի միավորումը  ֆինանսական շուկայում փոփոխություն կհամարեր,  եթե բանկերը վերլուծեին ու հասկանային, թե բիզնեսն ինչ կարիքներ  ունի: Հատկապես ՓՄՁ-ն բազմիցս բարձրացնում է ֆինանսական միջոցների անմատչելիության հարցը՝ ասում է զրուցակիցս։ Մասնագետները կարծում են, որ գլխավոր դրամատան սահմանած    երկու տարին բավարար է ֆինանսական միջոցներ ներգրավելու համար: Տնտեսագետները նշում են, որ բանկային հատվածն  ընդհանրապես տնտեսության ամենաբարդ տիրույթն է`իր մեծ ռիսկերով: Բնական է, որ հայաստանյան ոչ բոլոր բանկերը կարող էին լրացնել այդ գումարը: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն արդարացի է  համարում բանկերի միավորման գործընթացը: Զրուցակիցս  նշում է, որ բանկն ըստ էության, այսպես ասենք, գրպանի չափ  չպետք է ունենա։ Բոստանջյանի կարծիքով,  ՀՀ ԿԲ-ն  ըստ էության պետական կառույցներից մեկն է, որն ունի  զարգացվածության  ամենաբարձր մակարդակը:  Գլխավոր դրամատունն  օգտագործելով  իր բոլոր գործիքները, կարողանում է զսպել տատանումները: Բոստանջյանը կարևորում է հատկապես հարկաբյուջետային ճիշտ քաղաքականության  իրականացումը, նշում է, որ  եկել էր բանկերի միավորման պահը: 2016 թվականի սկզբին Հայաստանի 6 խոշորագույն բանկեր՝   Ամերիաբանկը, Ակբա- կրեդիտ ագրիկոլ բանկը, HSBC բանկ Հայաստանը, Արդշինբանկը, ՎՏԲ-Հայաստան բանկը և Ինեկոբանկը խոշորանալու մասին հայտարարեցին:   Վերջիններիս  ընդհանուր կապիտալը 2016 թվականի հունվարի 1-ին տատանվել է 40-59 մլրդ. դրամի (84-123 մլն. դոլար) սահմաններում:  Ամռանն արդեն  միացան  Հայէկոնոմբանկն ու ԲՏԱ բանկը։ Տարեվերջին     միանալու վերաբերյալ  որոշում կայացրեցին  Զարգացման հայկական ու  «Արարատ» բանկերը: Առևտրային բանկերի խոշորացումից ի դեպ, սպառողներս էլ կարող են  փոքր ինչ շահել։ Տնտեսագետների մեծ մասը չի բացառում, որ  2017-ին  վարկերի տոկոսադրույքները  նվազեն:

Հայաստանի հանրային ռադիո