Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման կհանձնվի «Տաշիր Կապիտալ»-ին  

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնեմասով հավաստված իրավունքները  հավատարմագրային կառավարմամբ  կհանձվեն  «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց այսօր՝ կառավարության նիստում:  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի փոխանցմամբ, որոշման նպատակն է բարձրացնել «ԲԷՑ» ընկերության գործունեության արդյունավետությունը: Նրա խոսքով, «ԲԷՑ»-ի կառավարման հանձնումը «Տաշիր Կապիտալ»-ին  ունի  մի շարք առավելություններ , հատկապես՝ ծախսերի օպտիմալացման, ներդրումների, կառավարման և տեխնիկական քաղաքականության: Փոխնախարարի փոխանցմամբ, փոխառու միջոցներ կներգրավվեն նաև բարձր լարման ցանցերի շահագործման, ընդլայնման, զարգացման, անհրաժեշտ էլեկտրաուժային սարքավորումների արտադրությունների կազմակերպման, Հայաստան-Վրաստան նոր օդային գծի, ինչպես նաև «Դդմաշեն» և «Այրում» ենթակայանների կառուցման համար»:

Հայաստանի հանրային ռադիո