Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Բաքուն հերթական անգամ փորձում է արցախյան կողմին շեղել. Դավիթ Բաբայանի գնահատականը։

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան «Իրավիճակն Արցախում այս պահին համեմատաբար կայուն է: Որևէ դիվերսիոն գործողություն չի կատարվում: Այն, ինչ  այսօր տեղի է ունեցել Տավուշում, մեզ համար նույնքան ցավալի է, ինչպես օրինակ եթե այն տեղի ունեցած լիներ Արցախում. սա ողջ հայությանն է վերաբերում»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով` Ադրբեջանի այս քայլը կարող է լինել խորամանկություն. «Չի բացառվում, որ նրանք իրենց այս քայլով փորձում են շեղել ու կենտրոնացնել մեզ ՀՀ սահմաններին` Արցախին անակնկալ հարված հասցնելու մտադրությամբ: Ընդհանրապես Ադրբեջանը սովորություն ունի Նոր տարվա նախաշեմին նման ստոր քայլերի դիմել, այլ կերպ ասած` «մեզ յուրովի են շնորհավորում»: Բացի այդ  իրենց մոտ դեկտեմբերի 31-ը նշվում է որպես ադրբեջանցիների միասնության օր, և հենց դա էլ իրենց պարտավորեցնում է դիմել ահաբեկչական գործողությունների. ինչ կարող եմ ասել, արհեստական մի  տոն, արհեստական ժողովրդի կողմից: Ալիևի և նրա վարչախմբի սանձազերծած գործողության հետևանքով ունեցանք զոհեր ոչ միայն մենք, այլև` հակառակորդը: Ինձ հետաքրքիր է` ադրբեջանական կողմն ինչպե՞ս է ծնողներին բացատրելու որդիների մահը: Սա անբարոյականության գագաթնակետն է, իսկ անբարոյական պետության հետ խոսել տրամաբանական լեզվով ոչ միայն չի կարելի, այլև խստիվ վտանգավոր է»: Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդը Հայաստանի և Արցախի ուղղությամբ շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը:

Հայաստանի հանրային ռադիո