Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ծեծել են «Պանտերայի» պահնորդներին, այրել հենակետը

Նախօրեին երեկոյան մի խումբ մարդիկ այրել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցը (տեսանյութ)։ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հենց երեկ հանդիպում քննարկում էր անցկացրել  Տավուշի մարզում՝ Դիլիջան ազգային պարկում: Նախարարն այցելել էր պարկի ուղեփակոցներ, ծանոթացել ազգային պարկի պահպանությանը։ Այստեղ  պահնորդային ծառայություն է իրականացնում  «Պանտերա» ընկերությունը: Հիմնադիր   Վահե Դարբինյանը «Ռադիոլուրին» փոխանցել է, որ մոտ 40 հոգով հարձակվելը են հենակետի վրա, ծեծել ծառայություն իրականացնող երկու աշխատակիցներին, նրանց դուրս հանել ու այրել հենակետը: «Երեկոյան 8։ 40- ի սահմաններում մոտ 40 հոգի «Վիլիսներով» եկել, շրջապատել է Շամախյանի հենակետը, պահնորդներից երկուսին դուրս հանել հենակետից։ Ամենավայրագ ձևով քաշքշել են, մեկին ծեծել ու վառել են հենակետը։  Ես չեմ հրաժարվի պահպանությունից, այստեղ միայն գումարի հարցը չի: Սա սկզբունքի հարց է»,- ասել է նա:  

Հայաստանի հանրային ռադիո