Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Չկա այնպիսի վտանգ, որ ԶՈՒ-ի կողմից կանխորոշված չլինի. Մովսես Հակոբյան

Առաջնագիծը պաշտպանող մեր զինծառայողները բարձր մակարդակով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը, և դրանում մեր հասարակությունը հերթական անգամ համոզվել է՝ դիտելով վերջերս կանխված հակառակորդի հարձակման տեսագրությունը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: «Այս օրերի գործողությունները վերջին մի քանի տարիների զարգացումների շարունակությունն են, և հակառակորդը փորձում է իր խնդիրները լուծել այս ճանապարհով՝ ակնհայտ հասկանալով, որ խոշորամասշտաբ ռազմական գործողություններով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել չի կարող: Հրետանու կրակն ուղղված է առաջին հերթին մեզ լարված իրավիճակում պահելու և մեր զինվորականներին վնաս պատճառելու համար: Եվ այն միջոցառումները, որոնք վերջին տարիներին իրականացրել է Պաշտպանության բանակը, հակառակորդին զրկել են մի շարք գործողություններից, որոնց միջոցով նրանք նախկինում հաջողություն էին գրանցում»,- ասել է Մ. Հակոբյանը: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշել է նաև, որ վերջին դիվերսիոն գործողությունների կանխումը իր ասվածի վառ ապացույցն են: «Հակառակորդը, իհարկե, վրդովված է և իր կորուստների փոխհատուցումը փորձում է այդ ձևով վերականգնել՝ դրանով իսկ փորձելով պատժել մեր զորքերին: Բոլոր դեպքերում իրավիճակը վերահսկելի է, և չկա մի այնպիսի վտանգ, որը հայկական զինված ուժերի և պաշտպանության բանակի համար այս պահի դրությամբ կանխորոշված չլինի ու համապատասխան միջոցառումներ կազմակերպված չլինեն՝ դրանց կանխարգելման կամ չեզոքացման ուղղությամբ»,- հավելել է Մ. Հակոբյանը:

Հայաստանի հանրային ռադիո