Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Դեմ առ դեմ հանդիպումներ՝ հայ եւ ռուս գործարարների միջեւ

Այսօր մեկնարկել է «Սանկտ-Պետերբուրգի օրեր Երեւանում» միջոցառումը: Ծրագրի շրջանակում առաջիկա երեք օրերին կանցկացվեն ինչպես մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, այնպես էլ կլոր-սեղան քննարկումներ, վարպետության դասեր և երկկողմ համագործակցության հարցերով համաժողով: Երեւանում Սանկտ-Պետերբուրգի օրերի շրջանակներում Երևանի առևտրաարդյունաբերական պալատում այսօր անցկացվել է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված առևտրատնտեսական համագործակցության հարցերին: Քննարկման ընթացքում ներկայացվել են երկու քաղաքների ներդրումային հնարավորությունները:   Երկու քաղաքների միջեւ համագործակցությունը Գործարար շրջանակների հետ հանդիպումների արդյունքում ակնկալվում է, որ կողմերը կներկայացնեն երկու քաղաքների ներդրումային հնարավորությունները: Նախատեսվում են Երեւանի եւ Սանկտ-Պետերբուրգի գործարարների միջեւ դեմ առ դեմ հանդիպումներ: Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Կարեն Իվանովի փոխանցմամբ՝  ակնկալում են, որ այդ հանդիպումների արդյունքում ապագայի համար նոր նախագծերի եւ համատեղ գործունեության հեռանկարներ կբացվեն՝ կհաստատվեն եւ կընդլայնվեն երկու քաղաքների միջեւ գործարար կապերը. «Տեղի կունենան տետատետ հանդիպումներ, որի ժամանակ Երեւանի եւ Սանկտ-Պետերբուրգի գործարարները միմյանց կներկայացնեն իրենց առաջարկները եւ, միգուցե, ստացվի ստորագրել կամ նախապատրաստել որոշակի պայմանագրեր կամ համաձայնագրեր»: Շինարարություն, արդյունաբերություն, դեղորայք – սրանք են հիմնական ոլորտները, որոնք ներկայացված են քննարկումներում: Կարեն Իվանովի ձեւակերպմամբ՝ ճիշտ է, նման միջոցառումների ժամանակ հարցերը սովորաբար տեղում, նույն վայրկյանին չեն լուծվում, սակայն, հնարավորություն ստեղծվում է, որ կողմերը ներկայացնեն իրենց գործունեության ոլորտները ու հասկանան համագործակցության հնարավորությունների շրջանակը: Համագործակցության հնարավոր եզրեր գտնելու դեպքում էլ կարող են միասին քայլել՝ հետագա նախագծեր իրականացնելու ուղղությամբ: Հայաստանում ՌԴ առեւտրական ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոի խոսքով՝ խնդիրը երկու քաղաքների գործարարների մոտ միմյանց նկատմամբ հետաքրքրությունների հստակեցումն է: Հենց դրան էլ ծառայում է նախաձեռնությունը եւ իրենք ամեն ինչ անում են՝ օգնելու, որ գործարարները, ընկերությունները միմյանց գտնեն: «Եթե այս անգամ ընկերությունները գործակիցներ չգտնեն, ապա մենք կօգնենք, որ դա տեղի ունենա մեր համագործակցության շրջանակներում մեկ այլ միջոցառման ժամանակ: Այսինքն, շատ ավելի ձեռնտու պայմաններ են այստեղ, քան եթե մարդիկ ինքնուրույն որոնեն»: Հայաստանում ՌԴ առեւտրական ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն շեշտեց, որ համագործակցության շրջանակներում հատուկ մշակվել է ծրագիր, որը առաջարկում է արտոնյալ պայմաններ բոլոր նրանց համար, ովքեր կգնեն ռուսական արտահանվող արտադրանք: Անդրեյ Բաբկոն կարծում է, որ կան շատ ոլորտներ, որոնցում Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի գործարարները կարող են փոխադարձ հետաքրքրություններ գտնել: Ամենակարեւորն այն է, որ նրանք հնարավորություն ունեն հավանական գործընկերների հետ նստել մեկ սեղանի մոտ ու առանձին քննարկել հետագա կապերի վերաբերյալ հարցերը՝ եզրափակեց Հայաստանում ՌԴ առեւտրական ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

Հայաստանի հանրային ռադիո