Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ջենտիլոնին ձևավորել է Իտալիայի նոր կառավարությունը

Իտալական RAI հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Պաոլո Ջենտիլոնին, որն Իտալիայի նախագահից ստացել է կառավարություն ձևավորելու մանդատ, պետության ղեկավարին ներկայացրել է իր կառավարության կազմը։ Այդ մասին հայտարարել է Իտալիայի նախագահի գրասենյակի գլխավոր քարտուղար Ուգո Ձամպետին։ Ջենտիլոնիի ու հանրապետության նախագահ Սերջո Մատարելայի հանդիպումը շարունակվել է մոտ մեկ ժամ։ Ջենտիլոնիի կառավարության մեջ մտել են Մատեո Ռենցիի կառավարության բազմաթիվ նախարարներ։ Մասնավորապես՝ իրենց պաշտոնները պահպանել են էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Պիեռ Կառլո Պադոանը, տնտեսական զարգացման նախարար Կառլո Կալենդան, պաշտպանության նախարար Ռոբերտ Պինոտին ու արդարադատության նախարար Անդրեա Օռլանդոն։ Նոր արտգործնախարար է դարձել Անջելինո Ալֆանոն, որը մինչ այդ գլխավորում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ նրա տեղը զբաղեցրել է Մարկո Մինիտին, որը վարչապետական ապարատում ավելի լավ է ուղղորդել իտալական հատուկ ծառայությունների աշխատանքը։ Ջենտիլոնին հայտնել է, որ նոր կառավարությանը վստահություն հայտնելու հարցը խորհրդարանի երկու պալատներին կներկայացվի երեքշաբթի ու չորեքշաբթի։

Հայաստանի հանրային ռադիո