Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

«Դեպի Եվրատեսիլ»- ի 4- րդ փուլում կմրցեն 12 լավագույնները

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծի 4-րդ փուլի ընթացքում կշարունակեն պայքարը 12 լավագույն արտիստները: Լյուսի,  Գեւորգ Հարությունյան, Աննա Դանիելյան, Մարտա, Արծվիկ, Հասմիկ Շիրոյան, Լիլիթ Հարությունյան, Սյուզաննա Մելքոնյան, Իջին, Ալեքսանդր Պլատո, Օպերա Վիվա, Վահե Ալեքսանյան.  հենց նրանց շարքում է այն հաջողակ արտիստը, ով հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ-2017»-ին (https://www.youtube.com/channel/UCwrI8ZznUiLSvukl8IoPbZA): Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերին նախորդող ամենից պատասխանատու ընթացքին կարող եք հետեւել վաղը՝ դեկտեմբերի 3-ին` ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում: Ժյուրիի անդամներ Իվետա Մուկուչյանի, Արամ MP3-ի, Ինգա Արշակյանի, Հայկոյի, Եսայի Ալթունյանի եւ Անուշ Արշակյանի խմբերում մնացել են վերջին 2 մասնակիցները եւ վաղվա թողարկման ընթացքում կընտրվեն այն եզակիները, որոնք կշարունակեն պայքարն արդեն կիսաեզրափակիչ փուլերում: Նախագծի հաղթողը կորոշվի ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում: Հիշեցնենք, որ «Դեպի եվրատեսիլ» նախագծի մասին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց ամռանը՝ հնարավորություն տալով ամբողջ աշխարհում բնակվող մեր հայրենակիցներին մասնակցելու մեգաերաժշտական մրցույթի, հաղթել եւ ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ- 2017»-ին: Նախագծին մասնակցության հայտ ներկայացրին մեր հարյուրավոր հայրենակիցներն ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, սակայն, նրանցից միայն 80-ը հնարավորություն ստացան սկսել հեռուստատեսային պայքարը: Մասնակիցների հեռուստատեսային լսումների փուլը տեւել է 3 շաբաթ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, ինչպես նաեւ www.eurovision.am կայքերում: Նախագծի մասնակիցների ելույթները կարող եք գտնել յութուբյան պաշտոնական ալիքում՝ https://www.youtube.com/channel/UCwrI8ZznUiLSvukl8IoPbZA, իսկ նրանց սատարել կարող եք ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/DepiEvratesil/ եւ ինստագրամում՝ https://www.instagram.com/depievratesil/

Հայաստանի հանրային ռադիո