Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Դիլիջանում կկատարվի 1.7 մլն դոլարի ներդրում

Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներն այսօր ծանոթացել են համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին: USAID-ի «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Դիլիջան համայնքում 2017-2018 թթ-ի ընթացքում կկատարվի 1.7 մլն դոլարի ներդրում: Արդեն Դիլիջան համայնքին տրամադրվել են 3 ինքնաթափ բեռնատար, 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 գրեյդեր: Առաջիկայում համայնքը կստանա ևս մեկ ինքնաթափ բեռնատար և ավտոգրեյդեր, սանմաքրման փոշեկուլ մեքենա, ձյուն մաքրող կոմունալ մեքենա, 2 ավտոաշտարակ՝ լուսավորության համակարգը անթերի պահելու և բարձրահարկ շենքերի վրա կատարվելիք մեկուսացման և վերանորոգման աշխատանքների համար, թրթուրավոր տրակտոր, որը կաշխատի դժվարանցանելի ճանապարհներին և աղբավայրում՝ լուծելով բազմաթիվ կոմունալ խնդիրներ: Մեքենաներն ու սարքավորումները նորմատիվային պայմաններում և պատշաճ կերպով սպասարկելու համար կառուցվելու է տեխնիկայի սպասարկման կայանատեղի: Տեխնիկական միջոցները և սարքավորումները օգտագործվելու են Դիլիջան խոշորացված համայնքի փողոցային լուսավորության համակարգի ստեղծման ու համալրման, համայնքի աղբահանության համակարգի ձևավորման ու սպասարկման, ներհամայնքային ճանապարհների սպասարկման համակարգի ձևավորման, համայնքային տնտեսության պահպանման ու բարելավման նպատակով: Դիլիջանի արտաքին լուսավորության բարելավման շրջանակներում Դիլիջան քաղաքային համայնքի 1500 լուսատու կփոխարինվի ժամանակակից լուսադիոդային սարքերով, իսկ 6 բնակավայրում կանցկացվի ժամանակակից լեդ լուսավորություն: 2017 թվականի ընթացքում կկառուցվեն 2 բազմաֆունկցիոնալ կանգառ-շուկա՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ՝ ինչպես իրենց մթերքը վաճառող տնային տնտեսությունների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Դիլիջանի, Գոշի, Հաղարծնի և Թեղուտի դպրոցներում գործում են նաև բարձր տեխնոլոգիական գիտելիքներով ապահովող 4 ինժեներական լաբորատորիա. ընդհանուր առմամբ հաճախում է 170 աշակերտ: Ներդրումային ծրագրերը իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:

Հայաստանի հանրային ռադիո