Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ջրի խնդիրը՝ խորհրդարանի օրակարգում

Ինչպես սովորեցնել հանրությանը, եւ հատկապես գործարարներին, ջրի հանդեպ ունենալ ճիշտ մոտեցում եւ որն է այդ մոտեցումը: Խնդիրն օրենսդրական լուծում է ստացել եւ հայտնվել է խորհրդարանի օրակարգում: Այսօր գլխադասային հանձնաժողովում պատգամավորները ստիպված էին ծանոթանալ կեղտաջրերի տեսակներին եւ ջրամաքրման այլ խնդիրներին: Կոյուղաջրերը եւ կեղտաջրերը՝ անգամ դրանց տեսակները, հայտնվել են կառավարության ու խորհրդարանի ուշադրության կենտրոնում: Կառավարության կարծիքով՝ ժամանակն է կանոնակարգել ջրահեռացման համակարգը եւ շեշտակի նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը: Գործադիրը օրենսդիրին փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Ջրային օրենսգրքում»: Առանց դրանց՝ իրավիճակը անվերահսկելի է՝ հաստատում են բնապահպանության նախկին եւ ներկա նախարարները՝ Արամ Հարությունյանն ու Արծվիկ Մինասյանը: Այսօր հանրապետությունում ունենք ջրամաքրման ընդամենը 6 մեխանիկական կայան եւ ոչ մի կենսաբանական մաքրման կայան: Ջրամատակարարման ոլորտում գործող ընկերությունները, ըստ պայմանագրերի, պարտավոր չեն ապահովել անհրաժեշտ մաքրումը։ Իրականացնում են միայն ջրահեռացում՝ այն էլ ոչ միշտ պատշաճ ձեւերով: Հենց այս համակարգի հիմնում են ենթադրում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՝ միատեղելով 3 կողմերին՝ պետությանը, մասնավոր հատվածին եւ դոնոր կազմակերպություններին: Կառավարությունն այս հարցում պատրաստ է տրամադրել արտոնություններ: Իրականում պատասխանատուները խոստովանում են՝ բոլոր համայնքները պետք է ունենան համակարգեր, որոնք ապահովելու են հեռացման եւ մաքրման կառուցվածքներ: Բայց այն մեծ բեռ է ֆինանսական առումով եւ դա է պատճառը, որ արտադրման գործողությունը հետաձգվել է մինչեւ 2030 թվականը: Հաշվարկների համաձայն՝ անհրաժեշտ համակարգի ձեւավորման համար անհրաժեշտ է 2.5 միլիարդ դոլար՝ մինչեւ սահմանված ժամկետը ստացվում է տարեկան 200 միլիոն դոլար: Պարտադրումներ, սակայն, այս պահին արդեն կան: Բնապահպանության նախարարությունն արդեն ընտրել է թիրախային առաջին խումբը: Դեպի Սեւանա լիճ համայնքներից բաց թողնվող ջրահեռացումների դեպքում այս խնդիրը սպասում է լուծումների, բայց առաջարկում նոր գնաճի վտանգներ է տեսնում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդեւան Գրիգորյանը: Համոզված է՝ մաքրման կայանների տեղադրման պատասխանատվությունը պետության ուսերից տեղափոխելով մասնավոր հատվածի եւ դոնոր կազմակեևպությունների վրա միայն արտոնություններով չի սահմանափակվի: Վարդեւան Գրիգորյանի զգուշավոր կեցվածքի վրա ազդել է նաեւ մեկ այլ տեղեկություն։ Առաջարկվող բարեփոխումների հետ հստակ կապ ունի Ասիական բանկը: Այլ կերպ ասած՝ սա պայման է՝ կառավարությանը բյուջետային օգնության հերթական չափաբաժինը հատկացնելու համար: Գնաճի սպառնալիքները բնապահպանության նախարարը իրատեսական չի համարում: Նախագիծը, ամեն դեպքում, որոշակի կասկածներ առաջացրեց պատգամավորներից ոմանց մոտ: Փաստաթուղթը միաձայն հավանության չարժանացավ: 2 դեմ եւ մեկ ձեռնպահ ձայները, սակայն չգերազանցեցին «կողմ»-երին՝ հետեւաբար հարցի քննարկումը գլխադասային հանձնաժողովից տեղափոխվեց լիագումար նիստի օրակարգ:

Հայաստանի հանրային ռադիո