Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում տեղի ունեցած փակ գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձեւավորվել է կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցությանը վարչության անդամ Ալեն Սիոմոնյանը։ Կուսակցության համաժողովի 208 պատվիրակներ 1-ից 10 միավորներով փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկի վրա գնահատել են առաջադրված 31 թեկնածուներին: Քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակիառաջին երեք տեղը զբաղեցրել են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանկը եւ Արայիկ Հարությունյանը։ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կներկայացվի «Ելք» դաշինքի գործընկերներին: «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կձեւավորվի «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համաձայնության՝ կոնսենսուսի միջոցով:

Հայաստանի հանրային ռադիո