Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սլովակիա

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Վարդան Բոստանջյանը, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հրավերով հունիսի 29-ին երկօրյա այցով մեկնել է Սլովակիա: Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի, Ազգային խորհրդի նախագահի տեղակալ Բելա Բուգարի, արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Լուկաշ Պարիզեկի հետ:

Հայաստանի հանրային ռադիո