Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ԵԼՔ-ից Երևանի քաղաքապետի թեկնածուի անունն արդեն հայտնի է

«Առաջադրվում եմ Երևանի քաղաքապետի թեկնածու», իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Մենք թիմով այս ընտրություններին մասնակցելու ենք միայն մեկ նպատակով՝ հաղթելու և ստանձնելու Երևանի քաղաքային իշխանությունը: Այս որոշումը հեշտությամբ չի տրվել, բայց մեր թիմային քննարկումների արդյունքում մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ մեր թիմի օգտին մարդիկ քվեարկել են, որպեսզի մենք օգտագործենք փոփոխությունների բոլոր հնարավորությունները: Մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվում եմ որպես քաղաքապետի թեկնածու»,- իր հրապարակած տեսաուղերձում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի հանրային ռադիո