Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ելք-ն ավարտեց քաղաքական քարոզարշավը

Թեեւ այսօր քարոզարշավի վերջին օրն է, բայց զանգվածային հավաք կազմակերպելու հնարավորությունը «Ելք» դաշինքն օգտագործեց երեկ՝ նախ՝ կազմակերպելով քայլերթ Երեւանի փողոցներում, հետո՝ ուղեւորվելով ԿԸՀ շենքի մոտ, որտեղ պետք է լսվեր դաշինքի հայցը՝ վարչական ռեսուրս օգտագործելու համար Հանրապետական կուսակցությանը գրանցումից զրկելու մասին: Երեկոյան երթը կայացավ, ելույթները հնչեցին, ընտրողները լսեցին, բայց հայցը չբավարարվեց:   Առանց եզրափակիչ հանրահավաքի եւ քարոզարշավի ամփոփումների. այսպես է որոշել «Ելք» դաշինքն անցկացնել նախընտրական քարոզարշավի վերջին օրը՝ ընտրողների համար օրվա վերջում պատրաստելով անակնկալ: Բայց դա չի նշանակում, որ օրն անցել է առանց քարոզի: Վաղ առավոտյան այստեղ՝ Գարեգին Նժդեհ հրապարակում մետրոյի մուտքի մոտ Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի իր գործընկերների հետ աշխատանքի, դասի եւ այլ գործերով շտապող անցորդներին կրկին բաժանում է դաշինքի բուկլետները: Ինչպես հասկանում եմ՝ այսօր այս քաղաքական ուժը թիրախավորել է հասարակական տրանսպորտը, քանի որ գործը չսահմանափակվեց միայն մետրոյի մուտքով եւ բուկլետների բաժանումը շարունակվում է նաեւ կանգառներում: Նիկոլ Փաինյանը մտնում է ավտոբուսներ եւ երթուղային տաքսիներ, արագորեն բաժանում իր ձեռքի բուկլետների խմբաքանակը ու դուրս գալիս: Սրանից ավելին՝ որեւէ այլ քարոզ չի իրականացվում: Անցորդները մեծամասամբ առանց որեւէ խոսքերի վերցնում են բուկլետները եւ հեռանում, ակնհայտ մերժումների Նիկոլ Փաշինյանը շատ քիչ է հանդիպում: Նախատեսվում է, որ այսպես Նիկոլ Փաշինյանն այսօր շրջելու է Երեւանի տարբեր կանգառներով: «Ելք» դաշինքի բուկլետները՝ ծրագրային 30 կետի սեղմ նկարագրով եւ առաջին եռյակի նկարներով ու խոստումներով, բաժանվել է ողջ քարոզարշավի ընթացքում՝ հանրապետության բոլոր վայրերում, որտեղ նախընտրական հանդիպումներ են ունեցել դաշինքի թեկնածուները: Եթե հավատանք արված նշագրմանը՝ բուկլետը տպագրվել է 50 հազար օրինակով: 27 օրվա համար «Ելք»-ի քարոզարշավը ծրագրվել էր նախապես: Քարոզարշավի մի մասը դաշինքի առաջնորդներն անցկացրեցին առանձին՝ միաժամանակ տարբեր մարզերում կազմակերպելով հանդիպումներ ընտրողների հետ, մարտի 19-ին միայն եռյակը միավորվեց եւ սկսեց արդեն իրականացնել միասնական քարոզարշավ: Հազարավոր հանդիպումներում սակայն այնպիսի իրավիճակներ էր ստեղծվում, երբ «Ելք»-ի առաջնորդները ոչ թե խոսողի, այլ ավելի շատ լսողի կարգավիճակում էին: Մի կարեւոր կետ, որը չկար «Ելք»-ի նախընտրական ելույթներում, բայց ավելացավ դրան անդրադառնալու անհրաժեշտությունը հատկապես ընտրողների հետ հանդիպումներից հետո: Դա կոչ է անտարբեր ընտրողներին կամ ընտրությունները բոյկոտելու կողմնակիցներին: Այսքանով էլ «Ելք» դաշինքի քաղաքական քարոզարշավն ավարտվեց: Այն, ինչ սպասվում է երեկոյան 21:30-ից պարզապես ժամանցային է՝ հանգիստ ընտրություններից առաջ: «Ելք»-ն իր համակիրներին հրավիրել է «Before» ակումբ՝ քարոզարշավի վերջին ժամերին մի քանի գավաթ գարեջուր ըմպելու եւ House երաժշտություն լսելու։

Հայաստանի հանրային ռադիո