Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Էներգախնայողությունը՝ ԲՆ կարեւոր ներդրումային ծրագրերից

Ներդրումային ծրագրեր ներգրավեք՝ Կարեն Կարապետյանը կառավարության անդամների առջև հստակ խնդիր է դրել, դրա մասին վարչապետը մեկ անգամ չէ, որ հայտարարել է: Ներդրումային ծրագրերը  եթե ոչ ամբողջությամբ, սակայն  գրեթե պատրաստ են: Գերատեսչություններն էլ ըստ ոլորտների ներկայացնում են  ներդրումային ծրագրերը: Բնապհպանության նախարարությունում  արդեն պատրաստ են: Արծվիկ Մինասյանն այսօր դրանք լրագրողներին է ներկայացրել, խոսել էներգաարդյունավետ խնայողության համակարգի ներդրման անհրաժեշտության մասին: Մեր համաքաղաքացիների մի մասը, ի դեպ, արդեն զգում է նոր համակարգի   դրական արդյունքները:   Զրուցակիցներս մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչներ են, նրանք արդեն մի քանի  տարի է, ինչ  ձմռանն ավելի քիչ են վճարում  սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց: Այլ կերպ՝   նրանց շենքերում կարևորվել է էներգախնայողությունն ու այն ապահովելու համար որոշակի աշխատանքներ են տարվել: Էներգաարդյունավետության բարձրացմանն այս  տարվանից հատուկ ուշադրություն կդարձնի բնապահպանության նախարարությունը: Դա ներդրումային ծրագրերից մեկն է, որը խնայողություն  խոստանում է, այն էլ՝ ոչ միայն գումարի տեսքով: Խոստումն էլ անձամբ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն է տալիս. «Մենք տարեկան կրճատում ենք շուրջ 580 տոննա CO2:  35,6 փողոցային լուսավորության էներգաարդյունավետ արդիականացում ունենք, համայնքներում  120 հազար դոլարով նվազեցվելու են շահագործման ծախսերը»: Փողոցային լուսավորության էներգաարդյունավետ ծրագրի օրինակ  ունենք՝ Իսակովի պողոտայի լուսավորությունն է, որից խնայված  միջոցներով նաև Մաշտոցի  պողոտայում ներդրվեց էներգախնայողության  համակարգ: Գերատեսչությունում  կարծում են, որ բնապահպանական ծրագրերը կարող են նպաստել երկրի տնտեսական  առաջընթացին, սոցիալական խնդիրների լուծմանն ու  քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Լայնածավալ  ներդրումներ ապահովող մեկ այլ ծրագիր էլ «Զանգեզուր»  կենսոլորտային կենտրոնում՝ Շիկահողի պետական արգելոցում  կիրականացնեն: Նախարարությունում վստահ են՝ անտառները բնակիչներից  պահպանելու համար պետք է  նրանց սոցիալական կյանքը թեթևացնել: Շուրջ 32  ծրագիր են նախատեսում իրականցնել: Շիկահող  պետական արգելոցը Սյունիքի մարզում է, այստեղ գյուղական համայնքների մեծ  մասը հոգսերի պակաս չունի:  Նրանց բնակիչների սոցիալական խնդիրներին «Ռադիոլուրը» մեկ անգամ չէ, որ անդրադարձել է: «Անկապ ապրում ենք, ոռոգման ջուր չկա, աշխատանք չկա, թոշակի ու նպաստի հույսին ենք»: Ընդհանուր առմամբ, բնապահպանության նախարարությունում ներդրումային  գաղափարներն ավելի շատ են, քան ֆինանսավորման հստակ աղբյուրները, առաջարկներն ու միջազգային փորձը մեր երկրում կիրառելը, քան առարկայական քննարկումներ կազմակերպելը, ինչպես  օրինակ ՀԲ մատնանշած ու միջազգային փորձում հաջողված «բնապահպանական ծրագիր՝  պարտքի դիմացն է» : Այս գործիքն  արդյունավետ է աշխատում զարգացած երկրներում, երբ մի երկիր  մյուսի պարտքը որոշակիորեն զիջում է՝ բնապահպանական ծրագրեր իրականցնելու դիմաց: «Հյուսիս հարավ » ճանապարհի շինարարության կեսին էլ դեռ չհասած, այս տարի կյանքի կկոչվի նաև «Հարավից հյուսիս անաղբ Հայաստան»  ծրագիրը:

Հայաստանի հանրային ռադիո