Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Երբ բիզնեսը ուղիղ համալսարան է մտնում

«Տաշիր» ընկերությունների խմբի հերթական նվերը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին. այստեղ այսօր բացվել է երկրորդ գերազանցության կենտրոնը: Արդիական սարքավորումներով հագեցած երկու լաբորատորիաներն ու լսարանները տալիս են բոլոր հնարավորությունները միջազգային չափանիշերին հարիր անհրաժեշտ կրթական բաղադրիչն ապահովելու համար: Կենտրոնի հանդիսավոր բացմումը տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Երկրի ղեկավարին շրջայցի ընթացքում ներկայացվել են այստեղ ստեղծված հնարավորությունները: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Տաշիր» ընկերությունների խմբի «Կասկադ» հոլդինգի նոր կենտրոնի շնորհիվ ուսանողներն ու երիտասարդ գիտնականները հնարավորություն կունենան հմտություններ զարգացնել՝ ծանոթանալով էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին: Կենտրոնով անցած ուսանողը հաջող աշխատանքային գործունեություն կարող է ծավալել  ոլորտում՝ բարձր, միջին եւ ցածր լարման էլեկտրականության բաշխման,  ինչպես նաեւ հաշվարկման ավտոմատ վերահսկման լաբորատորիաների կարեւորությունը ներկայացրեց  Կենտրոնի ղեկավար Վարուժան Առաքելյանը. Ավտոմատացման ժամանակակից համակարգերի զարգացումը չափազանց հեռանկարային է ոլորտի համար՝ նկատեց  «Կասկադ» հոլդինգի վարչության անդամ Սերգեյ Պողոսովը: «Առաջիկա երեսուն տարիներին ոչ մի նոր ու լավ բան շուկայում չի հայտնվելու, քան այն սարքերը, որոնք այստեղ տեղադրված են»: Սարքավորումներ, որոնցով 4-5 ամիս անց հագեցվելու են Հայաստանի էներգոհամակարգն ու էլեկտրական ցանցերը՝ սկսած խելացի հաշվիչներից: Դրանց գործունեությունը նախատեսված է այնպես, որ էներգոմատակարարող ընկերությունների եւ սպառողների շահերի բախում չառաջացնի: Մատուցվող էներգիայի ծախսի մասին եւ նման այլ տեղեկություններ սպառողը կկարողանա ստանալ գրեթե օնլայն տարբերակով՝ հայտնեց արտադրող ընկերության ներկայացուցիչը. Կենտրոնի հնարավորությունների կարեւորությունն ընդգծեց նաեւ կրթօջախի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը: Գիտություն-կրթություն-բիզնես համագործակցություն, որի լավ արդյունքները կասկածից դուրս են: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը համոզված է՝ սա սկիզբն է: «Սա, իսկապես, լավ փորձ է, երբ բիզնեսը ուղիղ մտնում է համալսարան, դնում է իր պատվերը, ձեւավորում է համապատասխան պատվերներ եւ արդյունք՝ արդեն նաեւ ուսանողները գիտեն, որ ունեն համապատասխան աշխատանք ավարտելուց հետո»: Այսօր հրապարակվել են նաեւ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի գերազանցությամբ սովորող 55 ուսանողների ցուցակները, որոնք «Տաշիր» ընկերության կողմից կստանան կրթաթոշակներ տարեկան 6000 դոլարին համարժեք դրամի չափով:

Հայաստանի հանրային ռադիո