Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրանալու պահին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է ապրիլի 9-ին, ժամը 18:00-ին: Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքի ցուցակը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը՝ Զարուհի Փոստանջյանը: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի համամասնական ցուցակների գրանցման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրականացնի 2017թ. ապրիլի 9-14-ը:

Հայաստանի հանրային ռադիո