Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Երևանում թալանել են Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակցի տունը. տարել են խոշոր չափի գումար ու զարդեր

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Սերգեյ Գրիգորյանը Ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 14։40-ից մինչև դեկտեմբերի 22-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են տան մուտքի դռան փականը և մտել բնակարան և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր։

HayNews.am