Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

«Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուսի» երկար ցանկում

Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը հայտնվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի երկար ցանկում: «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում հայտնվելու թեկնածուների ցանկը հրապարակվել է մրցանակաբաշխության կայքում: Կարճ ցանկը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին: Հիշեցնենք, որ «Երկրաշարժը» ներկայացնում է Հայաստանը: Երկար ցանկում ներառված են նաև Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտ» ֆիլմը, Մեքսիկան ներկայացնող «Ամայի քաղաքներ» ֆիլմը, Ղազախստանը ներկայացնող «Ամանաթը», Գերմանիան ներկայացնող «Թոնի Էրդմանը», Ֆրանսիան ներկայացնող «Նա» ֆիլմը, Իսպանիան ներկայացնող «Ջուլիետա» և «Մա մա» ֆիլմերը: Անվանակարգում հայտնվելուն հավակնում են նաև Հունաստանից, Իրանից, Չիլիից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ռումինիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից և այլ երկրներից ֆիլմեր:

Հայաստանի հանրային ռադիո