Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Երկրում ծառայելու պատրաստակամությունը. ինչո՞ւ Կարեն Կարապետյանը համաձայնեց վարչապետ դառնա

Ուղիղ չորս ամիս առաջ՝ սեպտեմբերի 13-ին , Հայաստանի վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Նա այսօր  խախտել է   վարչապետերի լռությունն ու  հանդիպել լրագրողների հետ:  Հիշեցնենք, 2,5 տարվա ընթացքում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մամուլի ասուլիսով այդպես էլ հանդես չեկավ: Վարչապետերից Տիգրան Սարգսյանն էր, որ մամուլի ասուլիսով հանդես եկավ, սակայն հանդիպեց լրատվամիջոցների ղեկավարների հետ: Այսօր ուղիղ երկու ժամ  կառավարության ղեկավարը լրագրողների հարցերին է պատասխանել:   Անձամբ Կարեն  Կարապետյանը  կառավարության 100 օրվան նվիրված  ու  տնտեսական հարցերի կողմնակից է եղել, սակայն քաղաքական թեմաները  չեն  շրջանցվել:  Ի դեպ, Կարեն Կարապետյանն այսօր էլ հավատարիմ է մնացել խոսակցական իր ոճին ու մինչ պատասխանելը նաեւ ինքն է հարցեր տվել։  Վարչապետը շեշտել է՝ ՀՀԿ- ին անդամակցելուց հետո ազատությունը չի նվազել։ Կառավարչից՝ քաղաքական գործիչ, մասնավորից՝ պետական հատված:  Արդյունքում՝ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց ու իր իսկ խոստովանությամբ կորցրեց  անձնական կյանքը։ Արդեն չորս ամիս  բացի աշխատանքից որևէ մեկից տեղյակ չէ։ Ի՞նչը  ստիպեց նրան գնալ նման քայլի։ «Անհանգստությունը՝ ինչ է  կատարվում մեր երկրում ծառայելու պատրաստակամությունը»: Համապետական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական հարցերը  չշրջանցվեցին: Այսօր էլ չխախտվեց ավանդույթն ու  պատասխաններից առաջ վարչապետը նաև հարցեր հնչեցրեց։ «Ինչպե՞ս եմ քարոզելու՝ իմ աշխատանքով: Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս։ Համապատասխանո՞ւմ է  իմ ապրելու օրերի քանակին սահմանափակումը, որպեսզի լինել ՀՀԿ ցուցակում, թե չէ։ Այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինելու»: ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու առաջարկ, ի դեպ, Կարեն Կարապետյանը չի ստացել, եթե ստանա՝ կմերժի, իսկ ընտրողներին  համոզելու է  նախապատվությունը տալ  ՀՀԿ-ին՝ իր աշխատանքով: Նախորդ կառավարությունից   չկան պաշտոնյաներ, որոնց հետ Կարապետյանը ստիպված է աշխատում, նշում է՝ կան կոմպրոմիսային լուծումներ: Ճարահատյալ չի աշխատում որևէ մեկի հետ: Իսկ ի՞նչ է  անելու խոստացված արդյունքները չապահովող պաշտոնյաների հետ։ Հարցին նախ հումորով, հետո լուրջ է պատասխանում։ «Պատասխանատվության չե՞նք ենթարկելու, բոլորին նստացնելու ենք, կախաղան ենք հանելու: Օբյեկտիվ պատճառներ կան, տնտեսության խնդիր կա, հասկանու՞մ եք: Իրականում, եթե մարդ սխալ է արել, պե՞տք է պատասխան տա, պետք է: Շատ դեպքերում լրագրողներից՝ ու՞մ եք նստացնելու, ու՞մ եք պատժելու: Սա՞ է ձեր գլխավոր խնդիրը»: Հայաստանի  տնտեսության վիճակի առաջին գնահատականը վարչապետ նշանակվելուց չորս ամիս անց էլ չի փոխվել։ «Այսօր էլ եմ ասում, դա նշանակում է, որ այն կառավարելի չի՞, ոչ: Բավարարո՞ւ մ է այսօր բոլորիս մեր տնտեսության վիճակը, չի բավարարում»: Տնտեսությունը, այս մեծ համակարգը,  մի օրվա մեջ փոփոխելու հնարավորությունը չկա: Մենք ամեն օրվա աշխատանքով մեր խնդիրն է, որ մենք տանք ազդակները, որպեսզի մեր քաղաքացիները զգան, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում: «Օլիգարխների հետ  հանգիստ աշխատող վարչապետը, համենայն դեպս այդպես հայտարարեց, չի անհանգստանում, եթե   անգամ Ադրբեջանը որոշի գնել Վրաստանի՝ դեպի Հայաստան գազամուղը շահագործող բաժնետոմսերի 25 տոկոսը: «Հիշում եք, երբ գազ չեք ունեցել՝ 90-ականներին, դեռ ինչքան եք հիշելու:  Մի վախեցեք, լավ է լինելու: Իրանի ու Թուրքմենստանի դեսպանների հետ ենք հանդիպել, անհոգ եղեք, ոչ մի բան մեզ չի սպառնում»: Պրիմիտիվ գողություն՝ ավիատոմսերի  ոլորտում, Կարեն Կարապետյանի առաջին հայտարարություններից մեկն էր: Այսօր՝ պարզաբանեց՝  կա անարդյունավետ կառավարում, ոչ թե  կոպիտ գողություն: ՊՈԱԿ-ների ու  ԾԻԳ-երի կրճատում. Կարեն Կարապետյանի նախաձեռնություններից հերթականը նաև մարդկային ռեսուրսների կրճատում է նախատեսում: Մոտ երեք հազար մարդ պետական կառավարման համակարգում արդեն կորցրել է աշխատանքը: Համակարգում խնդիրները շատ են, քայլ առ քայլ կհասնեն նրան, որ պետական կառավարման համակարգում ի վերջո աշխատավարձի  վճարումը կախված լինի տրամադրած արդյունքից:  Վարչապետն էլ է տեղյակ՝  պետական հատվածի աշխատողների մեծ մասի  աշխատավարձը ցածր է անգամ միջին  հանրապետականի մակարդակից: Համեստ  բյուջեով, ֆինանսական լուրջ խնդիրներով  ու տնտեսական համեստ ցուցանիշերով  կառավարության ղեկավարը ինչ միջոցների հաշվին ու ինչպես է բարձրացնելու պետական հատվածի աշխատողների աշխատավարձը՝ հարցնում եմ  Կարեն Կարապետյանին։ «Վերջնական լուծում չունենք, հիմնական լուծումն այն է, որ մեր տնտեսությունը զարգանա, մեր մուտքերը պետք է շատանան։ Մեր եկամուտները պետք է շատանան, պետք է գանք նրան, որ լավագույն մասնագետներին կարողանանք վարձել»: Դրայվով և էմոցիոնալ Կարապետյանն այսօր էլ այդպիսին մնաց, ավելին՝ ինչ որ մի պահի,  մի քանի  հարցից բորբոքվեց։ Ավելի կոնկրետ պարզե՞լ է արդյոք վարչապետը բանանի ներմուծումը խոչընդոտող պաշտոնյան պատժվել է, թե՝ ոչ։ «էդ մարդուն, ում խոչընդոտել են, դիմում տվել է ոստիկանություն, թե չէ: ես իրենց բոլորի հետևից վազեմ , ասեմ դիմում տու՞ր»: Հետո ավելի  հանգիստ ներողություն խնդրեց ու մեկ անգամ ևս բաց ու թափանցիկ աշխատելու պատրաստակամություն հայտնեց:

Հայաստանի հանրային ռադիո